Այժմ, երբ դրսում արդեն գարուն է, ժամանակն է մտածել լողազգեստային սեզոնի մասին: Եթե այսօրվանից սկսեք ձեր առօրյա կյանքում օգտագործել foxnews.com-ի կողմից տրված այս խուրհուրդները, դուք ամռանը լողազգեստով հիանալի տեսք եւ ինքնազգացողություն կունենաք:
Ձեր առջեւ նպատակ դրեք
Եթե դուք ցանկանում եք նիհարել մի քանի կիլոգրամով, նախեւառաջ հստակ որոշեք թե ինչի եք ուզում հասնել: Օրինակ՝ դուք ուզում եք նիհարել 5կգ-ով մինչեւ հունիս: Բաժանեք սա ավելի մանր եւ կառավարվող քայլերի, որպեսզի կարողանաք աշխատել դրանց վրա օրվա եւ շաբաթվա ընթացքում: Օրինակ՝ ես ուզում եմ նիհարել շաբաթական 0,5 կգ-ով:
Ձեր սննդակարգում ավելի շատ թարմ մթերքներ ներառեք
Եթե դուք մինչեւ հիմա սնվում եք ձմեռային մթերքներով, ապա ժամանակն է սննդակարգ ներառելու թարմ սննդամթերք: Հաշվի առեք, որ ափսեի մի կեսում պետք է լինեն բանջարեղեն եւ մրգեր, մյուսում՝ սպիտակուցներ եւ ոչ վնասակար ճարպեր:
Ավելի շատ ջուր խմեք
Ջուրը օգտակար է ձեր մաշկի համար, այն առաջացնում է հագեցվածության զգացողություն եւ օգնում է նվազեցնել ցելյուլիտի արտահայտվածությունը: Քաղցր գազավորված ըմպելիք եւ հյութեր խմելու փոխարեն, ջրին ավելացրեք կիտրոնի, վարունգի եւ հատապտուղների կտորներ:
Մարզանք արեք ընկերների հետ
Ընկերների հետ մարզանք անելը միանշանակ ավելի ուրախ է: Գտեք ընկեր կամ ընկերներ, որոնց հետ կարելի կլինի մարզվել: Դա ձեր նպատակներին հասնելու դրդապատճառ կլինի:
Տեղադրեք հիշեցում, որպեսզի փոխեք մարզման երաժշտությունը
Մարզման երաժշտությունը արագ կարող է հնանալ: Հիշեցում տեղադրեք ձեր հեռախոսում, համակարգչում կամ օրացույցի վրա, որպեզի փոխեք երաժշությունը ամեն 2 շաբաթը մեկ: Ընտրեք բարձր տեմպով երաժշտություն, որոշ ամառային երգեր, որոնք ձեզ կհիշեցնեն մարզումների վերջնական նպատակի մասին:
Ամեն շաբաթ 5 րոպեով ավելացրեք մարզումների տեւողությունը
Այսօրվանից սկսեք ավելացնել ձեր մարզումների տեւողությունը 5 րոպեով: Դա այնքան էլ շատ չէ, սակայն այսօրվանից մինչեւ ամառ մարզումների տեւողության եւ վատնած կալորաների տարբերությունը ահռելի կլինի:
Անցեք խանութներով
Եթե առայժմ նույնիսկ պատրաստ չեք լողազգեստ կրելու, խանութներում կամ օնլայն նոր լողազգեստներ նայելով խթանեք ինքներդ ձեզ, եւ ընտրեք այնպիսին, որը կսազի ձեզ եւ անհարմարություն չի պատճառի:






