Մոսկվայի բնակչուհի 30-ամյա Մարիա Լ.-ն թիվ 19 քաղաքային պոլիկլինիկայի բժիշկ թերապեւտ Աբդուսալիմ Գուլովին մեղադրել է սեռական ոտնձգության մեջ:
Բժիշկը տնային կանչով եկել է արյան բարձր ճնշմամբ հիվանդի մոտ, իսկ նրա հեռանալուց կարճ ժամանակ անց կնոջ մոտ արդեն նախակաթվածային վիճակ է գրանցվել:
Կնոջ ամուսնուն վկայակոչելով՝ Life-ը հայտնել է, որ տուն եկած բժիշկ թերապեւտը կնոջը սեքս է առաջարկել՝ հայտարարելով, որ կենակցելը նրան բոլոր հիվանդություններից կբուժի: Կինը ցնցված էր եւ թերապեւտին խնդրել է հեռանալ, բայց նա շարունակել է նրան հետապնդել: Մարիային փրկել է հարեւան սենյակում գտնվող վարձակալը:
«Երկու օր առաջ կնոջս ինքնազգացողությունը վատացել էր՝ ճնշումը բարձրացել էր, շտապ օգնության բժիշկ էինք կանչել տուն: Հետազոտել էին եւ ասել, որ երեկոյան տուն կգա պոլիկլինիկայի բժիշկ թերապեւտը: Բժիշկը եկել է ցերեկը, սկսել նրան զնել, խնդրել է հանվել, սկսել շոշափել: Հետո կնոջս հայտարարել է, որ նրա հիվանդությունը առաջացել է սեքսի անբավարարության պատճառով, եւ նրան առաջարկել է լիզել: Նա հետաքրքրվել է՝ արդյոք տանը որեւէ մեկը կա, բայց այդ պահին հարեւան սենյակում մեր ընկերն էր: Բժիշկը ափսոսանքով հայտնել է, որ եթե ընկերը տանը չլիներ, ինքը նրան կլպստեր: Կինս նրան խնդրել է հեռանալ, բայց նա, այնուամենայնիվ, փորձել է նրան գրկել: Նա կանչել է հարեւանին, եւ միայն դրանից հետո է բժիշկը հեռացել: Երբ կինս պատմում էր, ես ցնցված էի եւ զանգահարեցի պոլիկլինիկայի ղեկավարությանը, սակայն նրանք հայտարարեցին, որ այս բժշկի հետ նման իրավիճակներ չեն եղել: Սակայն խոստացան պարզել ինչն ինչոց է»,- մեկնաբանել է Մարիայի ամուսին Դենիսը:
Մարիայի ամուսինը նաեւ հայտնել է, որ ղեկավարությանը զանգահարելուց մի քանի րոպե հետո իրեն է զանգահարել թերապեւտ Աբդուսալիմ Գուլովը եւ հայտնել, որ իրեն սխալ են հասկացել եւ ոչ մի հետապնդում չի եղել:






