Ողջ աշխարհում ապրիլի մեկը նշվում է որպես Ծիծաղի (կամ Հիմարի) օր, եւ դա պարզապես ուրախ տոն չէ. ծիծաղը նաեւ շատ առողջարար է։ Փորձենք հասկանալ, թե ինչու։
Ծիծաղը ավելի առողջ է պահում սիրտը ՝ ծիծաղելիս ամրանում են էնդոթելային բջիջները (սրտի բջիջները), եւ այդ պատճառով ուրախ մարդիկ ավելի հազվադեպ են սիրտ-անոթային հիվանդություններ ունենում, քան խիստ, լուրջ մարդիկ։
Ծիծաղը օգնում է նիհարել՝ որոշ գիտնականներ պնդում են, որ ծիծաղն այրում է նույնքան կալորիաներ, որքան ֆիզիկական վարժությունները։ 10 րոպե տեւողությամբ ծիծաղը ազատում է 20-40 կիլոկալորիայից, իսկ ուժեղ ծիծաղը աշխատացնում է 80 տարբեր մկաններ ու 30 րոպեների ընթացքում այրում է 550 կկալ։
Ծիծաղը լավացնում է արյան շրջանառությունը՝ ծիծաղելու ժամանակ արագանում է շնչառությունը, ինչի շնորհիվ լավանում է ներքին օրգանների եւ հյուսվածքների արյան մատակարարումը։
Ծիծաղը բարձրացնում է իմունիտետը՝ ծիծաղն ավելացնում է արյան հակամարմինների քանակը, ինչի շնորհիվ էլ ամրանում է իմունիտետը։
Ծիծաղը հանգստացնում է նյարդային համակարգը՝ ծիծաղը բարեբեր է ազդում նյարդային համակարգի վրա եւ օգնում է հանել լարվածությունը։ Ծիծաղը նաեւ հզոր հակասթրեսային, հակադեպրեսիվ միջոց է, որը երաշխավորում է լավ, խորը քուն։
Ծիծաղը երիտասարդացնում է՝ ծիծաղելու ժամանակ օրգանիզմում սինթեզվում է էնդորֆին հորմոնը, որը կոչվում է նաեւ ուրախության հորմոն։ Այդ հորմոնը մի զարմանալի հատկություն ունի՝ հարթեցնում է դեմքի կնճիռները։
Ծիծաղը պահպանում է աթերոսկլերոզից. Ծիծաղը օգնում է մաքրել անոթները, այդպիսով պաշտպանելով օրգանիզմը աթերոսկլերոզի ռիսկից։
Ի միջի այլոց, համարվում է, որ ինտելեկտի եւ հումորի միջեւ որոշակի կապ կա, եւ որքան բարձր է մարդու ինտելեկտը, այդքան լավ է նա ընկալում կատակները եւ ինքը կատակում։
Այնպես որ, սիրելի ընթերցողներ, հաճախ ծիծաղեք եւ առողջ եղեք։






