Ամերիկացի հետազոտողները մազաթափության բուժման նոր մեթոդներ են հայտնագործել, այդ թվում դեղորայքային եւ բջիջների հիման վրա, հաղորդում է webmd.com-ը:
Մազի ֆոլիկուլների վերականգնում բջիջների հիման վրա. Վերցվում են մազի ֆոլիկուլին հարակից բջիջներից եւ աճեցվում լաբորատորիայում: Այնուհետեւ բջիջները նորից ներդրվում են գլխի մաշկի մեջ, որպեսզի օգնեն մազերին աճել, ասում Լանգոն է բժշկական կենտրոնի տնօրեն Կեննետ Վաշենիկը:
Բջիջների հիման վրա մեթոդով բուժվելուց հետո նրա փորձարարական խմբում հիվանդների 60%-ի մոտ մի տարի հետո ավելի շատ մազեր են եղել: «Սա խոստումնալից մեթոդ է եւ մեզանից շատերը անհամբերությամբ սպասում են, որպեսզի այն փորձարկեն»,- ասաց նա:
ԱՄՆ դեղամիջոցների եւ սննդամթերքների վերահսկման գործակալության (FDA) կողմից թարթիչների աճի համար հաստատված Latisse դեղամիջոցը կարող է նաեւ օգնել գլխի մազերի աճին:
Համակցված թերապիա. Լավ արդյունքներ կարելի է ստանալ Latisse-ը ալերգիայի եւ ասթմայի դեմ դեղամիջոցների հետ համատեղելով: Այս դեղամիջոցները արգելակում են հորմոնանման նյութը, որը կանխարգելում է մազերի աճը:
Դեղամիջոցներч հաստատված FDA-ի կողմից. Այսօր մազաթափությունը բուժող շատ դեղամիջոցներ կան, ասում է Նոր Օրլեանի համալսարանի բժիշկ Նիկոլ Ռոջերսը: Դրանցից են minoxidil-ը (Rogaine)՝ լոսյոն, որով շփվում է գլխի մաշկը, եւ finasteride-ը (Propecia)` հաբեր են, որոնք պետք է խմել օրը մեկ անգամ:
Բուժում տնային պայմաններում. թույլ լազերով սանր եվ հատուկ սաղավարտը նույնպես օգնում են, ասում է Վաշենիկը:
Սեփական մազերի փոխպատվաստում. Որոշ մարդկանց համար սա բուժման միակ հնարավոր միջոցն է:






