«Ալֆա Ֆարմ» դեղատների ցանցի Հյուսիսային պողոտայի մասնաճյուղում կայացավ կանանց միամսյակին նվիրված՝ «Նվիրիր քեզ, նվիրիր նրան» խորագրով ակցիայի վերջին՝ չորրորդ խաղարկությունը: Եվս 25 մասնակից 30 հազար դրամ արժողությամբ նվեր քարտեր շահեց՝ բարձրակարգ կոսմետիկա եւ խնամքի պարագաներ ձեռք բերելու համար։
Նվեր կանանց. «Ալֆա Ֆարմը» խաղարկում է 30 000 դրամ արժողությամբ քարտեր
«Ալֆա Ֆարմ» դեղատանը խաղարկվել է 30 հազար դրամ արժեքով նվեր քարտերի երկրորդ փաթեթը (ֆոտո)
Ընկերության մարքեթինգի բաժնի պատասխանատու Ստեփան Ճորուխյանը հիշեցրեց, որ խաղարկությանը մասնակցում էին բոլոր նրանք, ովքեր «Ալֆա Ֆարմի» դեղատների ցանցից կատարել են միանվագ 5000 եւ ավելի դրամի կոսմետիկ միջոցների գնում եւ ունեն կուտակային քարտ:
Առաջին խաղարկությանն իրենց հաջողությունից ոգեւորված՝ շատերն էին երկրորդ, երրորդ անգամ մասնակցում ակցիային: Լիա Հայրապետյանը շահեց երրորդ անգամ, իսկ տիկին Կարինեն՝ 100-րդ շահողը, երկրորդ անգամ։ Շատերը եկել էին երեխաների հետ, եւ նվեր քարտերի գումարն էլ պատրաստվում են ծախսել հենց նրանց համար. «Ալֆա ֆարմ» դեղատների ցանցը նաեւ մանկական խնամքի պարագաների լայն տեսականի է առաջարկում աշխարհահռչակ բրենդներից:
Ստեփան Ճորուխյանն ամփոփեց արդյունքները. ընդհանուր առմամբ՝ ակցիային մասնակցել է 1300 հաճախորդ, խաղարկվել է 100 նվեր քարտ։ Բայց, Ճոխուրյանի հավաստմամբ, սրանով «Ալֆա Ֆարմի» անակնկալները չեն ավարտվում։





