Չինաստանի Հուբեյ նահանգի բնակիչը ողջ է մնացել այն բանից հետո, երբ շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ մեխը 5 սմ-ով մտել է նրա ուղեղի մեջ: Այս մասին հայտնում է China News Service գործակալությունը:

Դժբախտ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 12-ին՝ Իչան քաղաքային շրջանի Ցզիգոյ գավառի գյուղերից մեկում: Տղամարդուն նախ տեղափոխել են գավառի հիվանդանոց, այնուհետեւ Իչանի քաղաքային հիվանդանոց:

Նեյրովիրաբուժական բաժանմումքի վարիչ Չժաո Դունգանը նշել է, որ մեխը 8 սմ երկարություն ուներ, որից 5 սմ-ը մտել է հիվանդի ուղեղի մեջ: Երբ տուժողին հիվանդանոց են բերել, նա կոմայի մեջ էր:

Մեխը գլխի մեջ է մտել քունքի հատվածում, սակայն չի վնասել ուղեղի կենսական կարեւորության արյունատար անոթները, եւ նրան հաջողվել է ծանր վիճակից դուրս բերել: Միջամտության բարդության եւ հիվանդի անվտանգության համար բժիշկները որոշել են մեխը հանել ոսկրային հյուսվածքի մի մասի հետ: Սա 2 ժամ է տեւել, սակայն արդյունքում վիրահատությունը հաջող է անցել: Տղամարդը դեռեւս հիվանդանոցում է: