Սիրելի հեռուստահաղորդման դիտման ժամանակ մարդը թուլանում է, մինչդեռ հեռուստացույցի մոտ անցկացրած կես ժամը կարող են բերել զարերակների էլաստիկության կորստի, որն էլ կարող է բերել ապագայում սրտային հիվանդությունների առաջացմանը:
«Այն փաստը, որ ձեր անոթները կորցնում են էլաստիկությունը, վկայում է այն մասին, որ ձեր օրգանիզմը հակված է ավելի մեծ տարիքում զարկերակային հիպերտենզիայի եւ սրտանոթային հիվանդությունների առաջացման».-հայտարարել է Նիդերլանդների Մաաստրիխի համալսարանի ավագ համաճարակաբան իզաբել Ֆերեյրան:
Ավելի վաղ կատարված հետազոտությունները կապում էին հեռուստադիտման հետ քաշի ավելացումը, խոլեստերինի մակարդակի եւ զարկերակային ճնշման բարձրացումը եւ դիաբետի զարգացումը, ասել է նա եւ իր կոլեգաները British Journal of Sports Medicine պարբերականին:
Ենթադրվում է, որ հեռուստացույցի մոտ երկար ժամանակ անցկացնող մարդիկ ի վիճակի չեն օրվա ընթացքում դրսեւորել ֆիզիկական ակտիվություն, ինչն էլ բերում է մի շարք խնդիրների առաջացման՝ կապված իրենց նստակյաց կյանքի հետ:
Նոր հետազոտությունների ընթացքում գիտնակնները փորձում էին պարզել, չկան արդյոք դեֆորմացիաներ պասիվ կենսակերպ ունեցող երիտասարդ մարդկանց մոտ: Նրանք հարցում կատարեցին 32 տարեկան 373 կանանց եւ տղամարդկանց շրջանում , թե քանի ժամ են նրանք հեռուստացույց դիտում, ինչքան են մարզվում եւ նրանց այլ սովորությունների մասին: Հետագայում այդ նույն մարդկանց շրջանում հարցում կատարվեց նաեւ 36 տարեկանում: Կատարվել է նաեւ յուրաքանչյուր մասնակցի մարմնի մի քանի հիմնական զարկերակների ուլտրաձայնային հետազոտություն՝ պարզելու համար դրանց ամրությունը: Նրանց մոտ, ովքեր հեռուստացույց են դիտում օրական 20 րոպեից ավել, հետազոտողները գտել են քնային զարկերակի՝ գլխի եւ պարանոցի հիմնական արյունատար անոթի նեղացում: Նույնպիսի արդյունքներ են գրանցվել նաեւ ոտքերի ազդրային զարկերակի էլաստիկության ստուգման ժամանակ:
Ֆերեյրան հայտարարել է, որ սահմանային փոփոխություններ տեղի են ունենում հեռուստացույցի դիմաց օրական երկու ժամից ավել անցկացնելու ժամանակ եւ, ինչն ավելի վատ է, երկարատեւ նստելուց առաջացած բացասական ազդեցությունը չի փոխհատուցվում մարզումներով: «Զավեշտալին այն է, որ նույնիսկ եթե նրանք մարզվում են, դա չի ուղղում նստած ժամանակահատվածի բացասական ազդեցությունը».- բացատրեց Ֆերեյրան:
Ինդիանայի Առողջապահության նախարարության Բլումինգտոնյան դպրոցի պրոֆեսոր Ջոել Ստեյջերը ասելէ, որ զարկերակների պատերի հաստացումներ ունեցող հիվանդները միանգամից չեն բախվում առողջական խնդիրների հետ:
« Եթե մինչեւ վերջ ազնիվ լինել տվյալ հետազոտության վերաբերյալ, ապա ավելի շուտ այն կապված է ապագա խնդիրների հետ»: Այլ խոսքերով դա ապագայում սրտանոթային հիվանդույթյունների առաջացման կանխագուշակում է:
Ստեյջերը իր հերթին ավելացրեց, որ հնարավոր չէ պարզել, արդյոք հենց հեռուստացույցն է առաջացնում զարկերակնեի հաստացումներ: Հնարավոր է, որ հեռուստացույցի հետ մեկտեղ կան նաեւ այլ գործոններ, եւ հակառակը՝ երիտասարդ տղաները, ովքեր ունեն զարկերակային խնդիրներ, նախընտրում են տանը մնալ եւ հեռուստացույց դիտել:






