Արեւոտ առավոտյան զբոսասանքները կօգնեն ավելի բարեկազմ լինեն, պնդում են գիտնականները: ԱՄՆ-ում անցկացված ոչ մեծ հետազոտությունը ցույց է տվել, որ վաղ առավոտյան արեւի շողերի ազդեցությանը ենթարկված մարդիկ սովորաբար ավելի բարեկազմ են, քան իրենց հասակակիցները, հաղորդում է Newmax Health-ը:

Հետազոտությանը մասնակցել է 54 չափահաս մարդ: Նրանցից 26-ը տղամարդիկ էին, իսկ մասնակիցների միջին տարիքը կազմում էր 31 տարեկան: Նրանք դաստակին կրել են հատուկ սարք, որը չափել է արեւի ճառագայթների ազդեցությունը եւ քնի տեւողությունը 7 օրվա ընթացքում: Մասնակիցները հետազոտության 7 օրվա ընթացքում նաեւ սնվելու մասին օրագրեր են լրացրել:

Պարզվել է, որ արեւի ամենավաղ ճառագայթների ազդեցությանը ենթարկված մասնակիցները ամենաբարեկազմն էին:

«Ամենաքիչը 500 լյուքս լուսավորվածությամբ արեվի ճառագայթների տակ անցկացրած ամեն ժամի համար մենք կորցնում ենք 1.28 ՄԶՑ (մարմնի զանգվածի ցուցիչ): Ինչքան առավոտյան ավելի վաղ է տեղի ունենում ազդեցությունը, այնքան ցածր է ՄԶՑ-ը»,- ասել է հետազոտության ավագ ղեկավար, Չիկագոյի Հյուսիս-Արեւվմտյան համալսարանին կից Ֆեյնբերգ բժշկական դպրոցի քնի խանգարումների կենտրոնի տնօրեն Ֆիլլիս Զին:

Զին խորհուրդ է տալիս 20-30 րոպեանոց  զբոսանքներ արեւոտ առավոտյան, սկսած ժամը 8-ից մինչեւ կեսօր: