Եգիպտուհի Էման Աբդ էլ-Աթին, որը դեռեւս վերջերս 500 կգ էր կշռում, հնդկական հիվանդանոցում աննախադեպ բուժման հետեւանքով նոր հիվանդություններ է ձեռք բերել: Կնոջը դարձյալ հոսպիտալացրել են:
Էման Աբդ էլ-Աթին, որը հնդկական կլինիկայում ազատվել է ավելի քան 300 կգ-ից, հապշտապ հոսպիտալացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների կլինիկաներից մեկում, հայտնում է BBC News-ը:
Արաբ բժիշկները պարզել են, որ կինը ճարպակալումից բացի, տառապում է նաեւ սրտի անբարարությամբ եւ բակտերիալ ինֆեկցիայով, որն առաջացել է պառկելախոցերի հետեւանքով՝ կինը մահճակալին գամված է եղել 25 տարի: Հնդիկ բժիշկները պնդել են, որ այն, ինչ իրենք կատարել են Աբդ էլ-Աթիին, աննախադեպ դեպք է, սակայն հիվանդի հարազատները դժգոհ են բուժումից: Նրանք պնդում են, որ կինը դեռեւս ծանր վիճակում է, իսկ բժիշկները նրա անունով միայն փիար են անում:
Հիմա ԱՄԷ-ում փորձում են բուժել ձեռք բերած հիվանդությունները եւ հիվանդին օգնել ինքնուրույն նստել:






