Երբեմն դժվար եւ լարված օրվանից հետո դուք չեք կարողանում ուղղել մեջքը մինչեւ բնորոշ խրթոց չլսեք: Արդյոք դա այդքան անհրաժեշտ է: Իսկ միգուցե նույնիսկ վտանգավո՞ր է: Fox News ալիքով այդ հարցին է պատասխանում բժիշկ Մեննի Ալվարեսը:

Տեխնիկական տեսանկյունից մեջքը խրթացնելը վտանգավոր չէ, սակայն դա չի կարելի սովորություն դարձնել.

«Օրգանիզմի ցանկացած հոդի խրթոցը կարող է վնաս պատճառել, եթե այն կրում է անընդհատ բնույթ»,- ասում է Նյու Յորքի հատուկ վիրաբուժության հիվանդանոցի մանուալ թերապեւտ Քրիստոֆեր Անսելմին: «Հոդերը կազմված են կապաններից, աճառներից եւ այլ փափուկ հյուսվածքներից, որոնք ժամանակի ընթացքում մաշվում են: Հոդերի վրա ցանկացած հավելյալ ծանրաբեռնվածությունը կարող է բերել ժամանակից շուտ մաշվածության»:

Եթե դա արվում է լարվածության թուլացման նպատակով, ապա բժիշկ Անսելմին ավելի թեթեւ տարբերակներ է առաջարկում.

Կարելի է ցնցուղի տակ կանգնել եւ փորձել մի լավ մեջքն ուղղել: 5 րոպե ցնցուղից հետո ծալեք մեջքը, ապա նորից ուղղեք, իսկ այնուհետեւ թեքվեք սկզբից մի կողմ, իսկ հետո մյուս: Այս ամենը անհրաժեշտ է հանգիստ կատարել, ոչ մի դեպքում մի ցատկեք, խորհուրդ է տալիս բժիշկ Անսելմին:

Իսկ եթե դուք անընդհատ ցանկություն ունեք մեջքը խրթացնելու, ապա դրա պատճառն այլ տեղ կարող է լինել եւ անհրաժեշտ է բժշկի դիմել:

«Իսկ եթե մեջքում ցավեր ունեք, ապա դիմեք մանուալ թերապեւտի»,- ասում է բժիշկ Անսելմին: - «Եթե մեջքը մերսում է հմուտ մասնագետը, նա գիտի, թե որ մասում եւ ինչպես մերսել: Եվ այս դեպքում ուշադրություն է դարձվում ոչ միայն հոդին, այլեւ նրա շրջակա հյուսվածքներին»: