Շատերը կարծում են, թե հիպերտոնիան պարտադիր գլխացավերով է ուղեկցվում: Իրականում զարկերակային բարձր ճնշումը կարող է նաեւ քիչ հայտնի ախտանիշներ ունենալ կամ ընդհանրապես ոչ մի ախտանիշ չունենալ, այս պատճառով են հիպերտոնիան նաեւ «լուռ մարդասպան» անվանում:

Աչքերի ցավ

Մարդկանցից շատերն անտեսում են աչքերի ցավը՝ կարծելով, որ այն կապված է համակարգչով աշխատելու հետ: Մինչդեռ իրականում աչքերի ցավը կարող է հիպերտոնիայի ախտանիշ լինել: Եթե ձեր աչքերը պարբերաբար ցավում են, չափեք զարկերակային ճնշումը:

Ապատիա

Հիպերտոնիկներից ոմանք կորցնում առօրյա գործերի նկատմամբ հետաքրքրությունն ու մոտիվացիան: Եթե բախվել եք ապատիայի, որեւէ բան անելու ցանկություն չունենալուն, անպայման բժշկի հետ խորհրդակցեք:

Հոգնածություն

Եթե մշտապես ֆիզիկական եւ էմոցիոնալ հոգնածություն եք զգում, բայց դրա հետ մեկտեղ օբյեկտիվորեն ձեզ չեք ծանրաբեռնում աշխատավայրում եւ տանը, ավելորդ չի լինի մի քանի անգամ չափել զարկերակային ճնշումը:

Չդադարող հազ

Չդադարող հազը, որը չի մեղմանում, նույնպես կարող է հիպերտոնիայի ախտանիշ լինել: Եթե շնչուղիների սուր վիրուսային ինֆեկցիայով կամ շնչուղիների ինֆեկցիայով հիվանդ չեք, զարկերակային ճնշումը չափելու ճիշտ ժամանակն է:

Կրծքավանդակում ցավ

Ոչ միշտ է կրծքավանդակում ցավը վկայում սրտի կաթվածի կամ սրտային հիվանդությունների մասին: Կրծքավանդակում հաճախակի ոչ այնքան ուժեղ ցավը կարող է վկայել նաեւ զարկերակային բարձր ճնշման մասին: Ամեն դեպքում նման ցավը չի կարելի անտեսել:

Գլխապտույտ

Որոշ դեպքերում զարկերակային ճնշումը բարձրանալիս մարդու մոտ գլխապտույտ է առաջանում: Եթե ժամանակ առ ժամանակ գլխապտույտ եք ունենում, անպայման բժշկի հետ խորհրդակցեք: Մի՛ մոռացեք, որ 40 տարեկանից մեծ մարդկանց ընդհանրապես խորհուրդ է տրվում զակերակային ճնշումն ամեն օր չափել, այս նպատակով ցանկացած դեղատնից կարելի է ձեռք բերել միանգամայն հարմար եւ հուսալի ավտոմատ տոնոմետր: