Բուսակերները շատ գոհ են իրենց առողջ սննդակարգից, որը միս չի պարունակում: Սակայն նոր հետազոտությունները ցույց են տվել, որ բուսակերները ավելի թույլ առողջություն եւ ցածր կյանքի որակ ունեն, հաղորդում է Daily Mail-ը:
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ բուսակերներն ավելի շատ են բժշկի այցելում, քան մսակերները, եւ ավելի շատ են հիվանդանում այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք են ալերգիան, քաղցկեղը եւ հոգեկան խանգարումները:
Եվ չնայած դրան, Ավստրիայի Գրացի համալսարանի հետազոտողները ցույց են տվել, որ որոշակի մոտեցման դեպքում, այնուամենայնիվ, բուսակերներն ավելի առողջ են: Նրանք ավելի ակտիվ են եւ քիչ են ալկոհոլ օգտագործում: Եվ հետո նրանք քիչ են ծխում եվ մարմնի զանգվածի ցուցանիշը նրանց մոտ զգալիորեն ցածր է:
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող մարդկանց մեջ բուսակերներն ավելի շատ են քան մսակերները:






