Բոլորը գիտեն, որ եթե քիչ ուտել եւ շատ մարզվել, կարելի է քաշ կորցնել: Սակայն գիտնականները հայտնաբերել են, որ պետք է հաշվի առնել նաեւ այլ գործոններ, հաղորդում է Daily Mail-ը:

Վերջերս գիտնականները հայտնաբերել էին, որ առավոտյան արեւը օգնում է մի քանի կիլոգրամ կորցնել: Եվ սա նիհարելու միակ միջոցը չէ, որի մասին մենք գլխի չէինք ընկնում: Իլլինոյս նահանգի Հյուսիս-արեւմտյան համալսարանի դասախոս Ֆիլլիս Զին ներկայացնում է ավելորդ կիլոգրամները կորցնելու մի քանի այդպիսի զարմանալի միջոց.

Հակառակ ձեռքով կերեք

Մեզնից շատերն ուտում են ըստ սովորության՝ որպեսզի հաղթահարեն ձանձրույթը, կամ երբ նստած են հեռուստացույցի առջեւ: Ուտելու սովորույթից ձերբազատվելու համար կերեք հակառակ ձեռքով (աջլիկները՝ձախ, ձախլիկները՝ աջ), ասում են հյուսիսային Կարոլինայի համալսարանի հետազոտողները:

Չիլի պղպեղ կերեք

Չիլի պղպեղը նպաստում է նիհարելուն, քանի որ լավացնում է նյութափոխանակությունը՝ օգնելով օրգանիզմին այրել ավելորդ ճարպը:

Այցելեք հանգիստ ռեստորաններ

Աղմկոտ ռեստորաններն իրենց անցուդարձով եւ գովազդներով ստիպում են մեզ մեծ չափաբաժիններ ուտել՝ աղի եւ շաքարի մեծ քանակով, ասվում է Food Quality and Preferense ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Ինչպես նաեւ՝ աղմկոտ ռեստորաններում մենք շատ ենք ուտում եւ ալկոհոլային խմիչք օգտագործում, ասում է Լեստերի համալսարանի հոգեբան, բժիշկ Ադրիան Նորտը:

Սեղմեք բռունցքները 30 վայրկյան

30 վայրկյանով բռունցքները սեղմելով՝ դուք կարող եք զսպել ավելորդ անգամ ուտելու գայթակղությունը, ասվում է 2011թ.-ի Consumer Research ամսագրում:

Օրական կեղեւով մեկ խնձոր կերեք

Խնձորի կեղեւը ուրսուլաթթու է պարունակում, որն ավելացնում է մկանային զանգվածը եւ գորշ ճարպի մակարդակը (գտնվում է պարանոցի շրջանում եւ թիակների միջեւ), այդպիսով ավելացնելով մեր մարմնի կողմից կալորիաներն այրելու արագությունը:

Նախաճաշին պուդինգ կերեք

Թել-Ավիվի համալսարանի հետազոտողներն ասում են, որ առավոտյան քաղցրն օգնում է քաշից ազատվել:

Այնպես որ, եթե ուզում եք որեւէ քաղցր բան ուտել, ապա դա արեք առավոտյան, երբ նյութափոխանակությունը լավ է, եւ ավելորդ կալորիաներից արագ կազատվեք:

Ձանձրալի կերակուր կերեք

Սնման փորձագետ Բարբարա Ռոլլսն ասում է, որ գույների տեսքով բազմազանությունը ստիպում է մեզ ավելի շատ ուտել, եւ ինչքան ավելի շատ է համային հակադրությունը ձեր ափսեի ուտելիքում, այնքան ավելի շատ կուտեք:

Սոված ժամանակ գնումներ մի կատարեք

Ուղեղի սկանավորումը ցույց է տվել, որ «սոված» ուղեղն արտադրում է հորմոններ, որոնք ստիպում են մեզ ձգտել դեպի ճարպի եւ շաքարի բարձր պարունակությամբ սնունդը:

Ուտելիքը 15-20 անգամ ծամեք

Փորձեք մի լավ ծամել ամեն մի կտորը: Բացի այդ, դանդաղ ուտելով կարելի է երկար վայելել ուտելիքը:

Մեծ պատառաքաղով կերեք

Մեծ պատառաքաղները նշանակում են փոքր որովայններ: Այդպես է ասվում 2011թ.-ի հետազոտությունում, որը ցույց է տվել, որ մեծ պատառաքաղով մարդիկ սովորաբար ավելի քիչ են ուտում:

Հացի վրա կարագ մի քսեք

Հացի վրա կարագի փոխարեն զեյթունի ձեթ քսեք, եւ դուք կուտեք 16%-ով ավելի քիչ կալորիաներ եւ մեկ քառորդով ավելի քիչ հաց, ասվում է International Journal of Obesity ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Համարվում է, որ զեյթունի ձեթը համի զգայարաններն ավելի ուժեղ է գրգռում քան կարագը, ինչի հետեւանքով մարդիկ արագ հագենում են:

Գիշերը լավ քնեք

Չիկագոյի համալսարանի հետազոտողները կրճատել են 12 տղամարդկանց գիշերային քունը մինչեւ 4 ժամ եւ հայտնաբերել, որ ախորժակի հորմոն գրելինի մակարդակը երկու օրվա ընթացքում բարձրացել է 28%-ով: Իսկ լեպտինի մակարդակը՝ որը հաղորդում է ուղեղին ստամոքսի լցվածության մասին, նվազել է 18%-ով: Տղամարդիկ սկսել են ձգտել ածխաջրերի մեծ պարունակությամբ սննդամթերքի, ասվում է Annals of Internal Medicine ամսագրում: