Երբ դուք սկսում եք նիհարելու համար ճիշտ սնվել, երբեմն բոլոր կողմերից այնքան խորհուրդներ եք լսում, որ արդեն ցանկություն է առաջանում դեռ չսկսած թողնել ամեն ինչ:
Սակայն առողջ դիետա ընտրելը բոլորովին էլ բարդ գործ չէ: Ահա մի քանի խորհուրդներ Newsmax health-ից:
1. Բուսակեր դարձեք, թեկուզ ժամանակավոր: Պարտադիր չէ ընդհանրապես մսից հրաժարվել, բայց հիմնականում օգտագործեք մրգեր, բանջարեղեն, ամբողջական հատիկներ, ընկույզներ եւ արեւածաղիկ: Մսամթերքից ավելի լավ է ընտրել ձուկ, թռչնամիս, հորթի միս, որոնք չեն պարունակում հորմոններ եւ հակաբիոտիկներ:
2. Հետեւեք բաղադրիչներին: Սննդամթերք գնելիս կարդացեք փաթեթի վրա բաղադրիչների քանակը, եւ եթե դրանք ձեռքի մատներից շատ են, ապա սննդամթերքը թողեք դարակի վրա, այն ձեզ պետք չէ: Դա նշանակում է, որ այն կամ մշակված է, կամ սննդանյութեր չի պարունակում: Ինչքան քիչ են մատներն, այնքան ավելի լավ:
3. Կարդացեք բաղադրիչների անվանումները: Եթե սննդամթերքը բաղադրիչներ է պարունակում, որոնց անվանումները դժվար է արտաբերել եւ կարդալ, ապա ամենայն հավանականությամբ դա քիմիկատ է, որը վնասակար է առողջության համար:
4. Գնեք օրգանական սննդամթերք: Օրգանական սնունդ արտադրողները քիմիկատների փոխարեն օգտագործում են բնական պարարտանյութ, բնական միացություններ, միջատների դեմ պայքարի բնական միջոցներից՝ պեստիցիդներ, այլ ոչ թե վտանգավոր քիմիական միացություններ, իսկ կենդանիներին հակաբիոտիկների եւ աճի հորմոնների փոխարեն օրգանական կեր են տալիս:
5. Գունավոր մթերք կերեք. Հրաժարվեք սպիտակ մթերքներից (բրինձ, հաց), փոխարինելով դրանք 100%-անոց ամբողջական հատիկավոր հացով, վարսակաձավարով եւ գորշ բրնձով: Համոզվեք, որ ամբողջական հատիկավոր մթերքները չափաբաժնում պարունակում են ամենաքիչը գոնե 2 գրամ բջջանյութ: Ընտրեք ավելի վառ եւ լավ գունավորված մրգեր եւ բանջարեղեն. հարուստ մանուշակագույն (սմբուկ), կարմիր (բալ, լոռամրգի) եւ կապույտ (հապալաս) մրգեր եւ բանջարեղեն, որոնք հարուստ են անտոցիաններով՝ ֆլավոնոիդների հզոր տեսակով:
6. Հրաժարվեք քաղցր ըմպելիքներից: Ըմպելիքների մեծամասնությունը մեծ քանակությամբ կալորիաներ է պարունակում, արհեստական գունանյութեր եւ այլ կասկածելի բաղադրիչներ, ինչպես նաեւ այնպիսի քիմիկատներ, ինչպիսին է ասպարտամը, որը, ըստ որոշ փորձագետների, մեծացնում է շատ հիվանդությունների վտանգը, ներառյալ՝ Ալցհեյմերի հիվանդության, նյութափոխանակային համախտանիշի, քաղցկեղի եւ սրտանոթային հիվանդությունների: Դրա փոխարեն ջուր խմեք: Թեյը եւ սուրճը նույնպես լավ ընտրություն կարող են լինել, քանի որ մեծ քանակությամբ օգտակար հակաօքիդանտներ են պարունակում: Մրգահյութ գնելիս համոզվեք, որ պիտակի վրա գրված է 100%-անոց բնական հյութ:






