Շաբաթական երկու ժամ ակտիվ քայլքը կարող է օգնել թուլամտության զարգացման վտանգի ենթակա կանանց բարձրացնել մտավոր ունակությունները, ասում են հետազոտողները:

Նախկինում հիշողության հետ խնդիրներ ունեցող կանանց մոտ անցկացված 6-ամսյա հետազոտությունները ցույց են տվել, որ աէրոբ ակտիվությունը մեծացնում է հիպոկամպի չափերը՝ ուղեղի հատվածի, որը պատասխանատու է սովորելու եւ հիշողության համար, հայտնում է Daily Mail-ը:

Կանադացի հետազոտողները պնդում են, որ երբեք ուշ չէ սկսել պարբերաբար մարզումները, քանի որ դա նպաստում է ուղեղի առողջությանը:

Նրանք ուսումնասիրել են տարբեր տեսակի վարժությունների ազդեցությունը հիպոկամպի չափերի վրա, քանի որ այն շատ զգայուն է տարիքային եւ նյարդաբանական վնասվածքների հանդեպ:

Հետազոտությանը մասնակցել է հիշողության հետ չափավոր խնդիրներ իսկ ավելի ճշգրիտ՝ թուլամտության ռիսկի գործոն համարվող չափավոր ճանաչողական խանգարումներ ունեցող 86 կին։

70-80 տարեկան միայնակ կանանց բաժանել են 3 խմբի: Նրանց նշանակվել են աէրոբ վարժություններ՝ մեկժամյա արագ տեմպով զբոսանքներ շաբաթական 2 անգամ, կամ վարժություններ դիմադրողականության համար. թեքումներ, կքանիստեր, ծանրության  բարձրացում կամ մկանների խթանման վարժություններ (ստուգիչ խումբ):

Գլխուղեղի ՄՌՏ-ն ցույց է տվել, որ հիպոկամպի զգալի մեծացում նկատվել է այն կանանց մոտ, ովքեր ավարտել են աէրոբ մարզումների 6-ամսյա փուլը: