Փորձագետները պնդում են, որ հնարավոր չէ բավարարված ձեւանալով խաբել սեքսուալ զուգընկերոջը: Նրանք նաեւ պնդում են, որ ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք ի վիճակի են որոշել իրենց զուգընկերոջ սեռական բավարարվածության մակարդակը:
Կանադացի գիտնականները 84 զույգի մասնակցությամբ փորձարկումներ են կատարել: Զուգընկերներից յուրաքանչյուրին անհատապես հարցրել են սեռական բավարարվածության եւ սեռական կապի մակարդակների, էմոցիաները ճանաչելու եւ հարաբերություններից բավարարվածությունը գնահատելու կարողության մասին:
«Մենք հայտնաբերեցինք, որ միջինում ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք ունեն բավականին ճշգրիտ եւ անկողմնակալ պատկերացում իրենց զուգընկերոջ սեռական բավարարվածության մասին»,- ասել է առաջատար հեղինակ Էրին Ֆալլիսը՝ Վաթերլոոյի համալսարանից:
Հետազոտությունը հրապարակվել է Archives of Sexual ամսագրի ապրիլյան համարում, հաղորդում է WebMD-ն:
« Ժամանակի ընթացքում բոլոր զույգերը ձեւավորում են սեռական վարվելաձեւ, -ասել է Ֆալլիսը: Մենք համարում ենք, որ զուգընկերոջ սեռական բավարվածության մակարդակը ճիշտ գնահատելու կարողություն ունենալու դեպքում, զույգերին կհաջողվի սեքսուալ սցենարներ մշակել, որոնք դուր կգան երկուսին էլ»:






