28-ամյա Լեոլա Ռոուզը՝ Ավստրալիայից, ուղեղում զարկերակի պայթելուց հետո չի կարողացել քայլել ու խոսել։ Դա տեղի է ունեցել, երբ նա գրասենյակում, որտեղ աշխատում էր, զուգարան է գնացել։ Լելոայի խոսքով՝ մինչ այդ նա իրեն նորմալ էր զգում եւ գլխի չէր էլ ընկնում, որ խնդիրներ կարող է ունենալ։

«Ուրբաթ էր։ Ես զուգարան գնացի, գործերս արեցի, հետո զուգարանակոնքից ընկա հատակին։ Աչքերիս առջեւ ամեն ինչ խավարեց եւ ես դադարեցի լսել։ Ինչ-որ մեկը տեսել էր ինձ, անցել խցիկի դռնով ու ինձ հատակին գտնելով՝ օգնություն կանչել։ Բարեբախտաբար, նա բուժքույր էր»,-ասել է Լելոան։

Լեոլային հիվանդանոց են տեղափոխել եւ անմիջապես վիրահատել։ Մասնագետները ստիպված են եղել հեռացնել գանգի մի մասը՝ զարկերակին հասնելու ու արյունահոսությունը դադարեցնելու համար։ Քանի որ ծանր վիրահատություն էր, աղջկա հարազատներին զգուշացրել էին, որ նա կարող է մահանալ։  Սակայն աղջիկը ողջ է մնացել՝ չկարողանալով խոսել ու քայլել։

Վիրահատությունից հետո Լեոլային երկար վերականգնողական փուլ էր սպասվում, եւ նա սկսեց նորից սովորել այն ամենը, ինչ շատերը սովորում ու անում են մանուկ հասակում։

«30 տարեկանում քայլել ու խոսել սովորելը, կարծես, չպետք է շատ բարդ բան լինի։ Շատերին կարող է թվալ, որ դա դժվար չէ, քանի որ դու կյանքի փոքր փորձ չունես։ Բայց ինձ համար ամեն ինչ ինչպես առաջին անգամ էր։ Ինձ համար դա ամենաբարդ մարտահրավերներից էր։ Նույնիսկ հաշմանդամի անվասայլակով տեղաշարժվելն ինձ համար դժվար էր»,-ասել է Լեոլան։

Վերականգնման գործընթացը տեւել է 7 տարի եւ միայն այժմ է աղջիկը քիչ թե շատ անկախ դարձել։ Այդ ընթացքում նա ուղեղի եւս մեկ ցնցում է տարել, նա սկսել է սեփական բիզնես ու նույնիսկ Սիդնեյում տուն գնել։