Վաթերլոյի համալսարանի գիտնականները արհեստական ինտելեկտի հիմքով համակարգ են մշակում, որը թույլ կտա մելանոման վաղ փուլում ախտորոշել: Համակարգը կվերլուծի մաշկի վրա գոյացությունների պատկերները եւ բժիշկներին մելանոմայի բիոմարկերների վերաբերյալ տեղեկություններ կտրամադրի:

Գիտնականները նշում են, որ մելանոմայի ժամանակակից ախտորոշումը կարող է շատ մարդկանց կյանքը փրկել:

Մելանոմայի դեպքում էումելանինի ու հեմոգլոբինի խտության եւ տեղաբաշխման փոփոխություններ են տեղի ունենում: Ինտելեկտուալ համակարգը հետեւում է այս փոփոխություններին: Համակարգի շնորհիվ բժիշկները կկարողանան հասկանալ՝ բիոպսիա կատարելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ: Նոր մեթոդը, հավանաբար, կսկսեն օգտագործել արդեն մյուս տարի:

Ներկայումս բժիշկների մեծ մասը տարակարծիք է այն հարցում, թե արդյոք արժի՞ բիոպսիա կատարել հիվանդի սուբյեկտիվ զննումից եւ մելանոմա կասկածելուց հետո: Նոր համակարգը բիոմարկերների վերաբերյալ բժիշկներին օբյեկտիվ տվյալներ կտրամադրի՝ օգնելով հետազոտությունների հետագա մեթոդների եւ դրանց նպատակահարմարության վերաբերյալ ավելի ճիշտ որոշումներ ընդունել:

Գիտնականների խոսքով՝ մեթոդը, որն իրենք մշակում են, էապես կարագացնի մելանոմայի ախտորոշման գործընթացը: