8 ամսական Սիմոն Սամի գանգում՝ Թաիլանդից, 5 սանտիմետրանոց խոռոչ կա։ Ծնողները լքել են նրան, եւ նա քիչ ժամանակ ունի բուժում ստանալու համար, որը կարող է փրկել նրա կյանքը։
Սիմոնը ծնվել է այս տարվա հունվարին՝ շատ մեծ գլխով։ Դեռ հղիության ժամանակ ծնողները զգուշացրել են, որ նա խնդիրներ կունենա։ Երբ Սիմոնը ծնվեց, նրան վիրահատել են ու գլխից հեռացրել ավելորդ հեղուկը։ Սակայն ճնշման կտրուկ անկման պատճառով խոռոչ է գոյացել։
Դրանից հետո ծնողները լքեցին երեխային,բայց նրան սկսեց դաստիարակել տատիկը՝ Նուփլանը։
Այժմ փոքրիկի գլխի չափերը կրկին մեծանում են՝ ուղեղի հետ խնդիրների պատճառով։ Տատիկի խոսքով՝ Սիմոնը «բանջարեղենի է նման»։ Նա լաց չի լինում, ոչինչ չի անում՝ ինչ անում են նրա տարիքի երեխաները։ Ամենավատն այն է, որ ոչ ոք չի կարող ասել՝ նրան հնարավո՞ր է բուժել։
«Մենք կցանկանայինք, որ որեւէ մի տեղից որեւէ բժիշկ մեզ կարողանա օգնել։ Մեզ օգնություն է պետք՝ նրա կյանքը որեւէ կերպ բարելավելու համար»,-ասել է տատիկը։
Դեռ ոչ մի բժիշկ չի զբաղվել Սիմոնի վիճակով։








