Պարկինսոնի հիվանդությունը յուրաքանչյուր տարի ախտահարում է մարդկանց, ինչը առօրյա գործունեությունը դարձնում  է մեծ խնդիր նրանց համար:  54 –ամյա Մայք Պուզզիի մոտ Պարկինսոնի առաջին ախտանշաններն առաջ եկան  2010 թվականին՝ բացասական ազդելով ինչպես նրա ֆիզիկական առողջության, այնպես էլ հոգեբանական վիճակի վրա:

Բայց հունիս ամսից Արիզոնայի բնակիչը  SottoPelle Hormone Pellet թերապիա անվանումով նորարական բուժում է ստանում:  Սկոտլենդի Ջինո Տուտերայի կողմից մշակված այս բուժումը հիմնված է  բիոհամանման  հորմոնների կիրառման վրա, որոնք ներմուծվում են մաշկի տակ տեղակայված հատուկ իմպլանտների միջոցով՝ թեթեւացնելու համար Պարկիսոնի ախտանշանները եւ դանդաղեցնելու նրա ընթացքը:

Բուժման սկզբում, պատմում է Պուզզին NewsMax Health-ին, նրա առողջության վիճակն եւ հոգեբանական մտածելակերպը զգալիորեն լավացան, իսկ ախտանշանները զգալիորեն վերահսկվում են:

«Սա ուղղակի անհնարին շրջադարձ էր իմ կյանքում»,- ասում է  Պուզզին թերապիայի ազդեցության մասին: «Ես օրական ութ հաբից կազմված դեղաբաժինը հասցրեցի չորսի»:

 Բժիշկ Տուտերան բացատրում է, որ անցավ բուժումն իրենից ներկայացնում է  ազդրի տակ բրնձահատիկի չափ պատիճի ներմուծում, որն ապահովում է հորմոնի անհրաժեշտ չափաքանակ:

«Հորմոնալ թերապիան օգտագործվել է անցյալում, եւ բժշկական գրականության մեջ կան տեղեկություններ, որ դրանք հաջողված փորձեր են եղել, բայց հորմոնների առաքման ուրիշ ուղիների պատճառով, հիմանկանում դեղահաբերով, արդյուքներն  այնքան լղոզված էին», - բացատրում է բժիշկ Տուտերան:

Բայց SottoPelle բուժման ժամանակ  հիվանդի սրտի կծկումներն ու արրյունահոսքը կարգավորում են հորմոնների ձերբազատումը մաշկի տակ  պատվաստված պատիճից:

Սա թույլ է տալիս օրգանիզմին վերահսկել հորմոնի ձերբազատումը, եւ այդ պատճատռով , քանի մարդու սիրտն աշխատում է , իսկ պատիճները տեղում են, նա ստանում է հորմոնների անընդմեջ հոսք, որը հետո ուղեղին հնարավորություն է տալիս մեծացնել դոպամինի եւ այլ նեյրոփոխադրիչների՝ սերոտոնին, էնդորֆին,  ձերբազատումը, որոնք պետք են Պարկինսոնով հիվանդներին:

Բացի դրանից,տեստոստերոնով թերապիան օգնում է մկանային զանգված  զարգացնել, ինչը թույլ է տալիս վարժություններ անել, մեծ ֆիզիկական տոկունություն ունենալ եւ շուտ վերականգնվել ֆիզիկական թերապիայից հետո:

Այսօր Պուզզին ասում է, որ ավելի շատ էներգիա ունի, կանոնավոր առանց խնդիրների մարզասրահ է գնում, եւ նշեում է, որ բարելավումներ կան հիշողության, կենտրոնացման, քնի եւ շարժունության հարցերում: