Ձերբազատվել Մակդոնալդս այցելելու սովորությունից՝ ահա կատարելության հասնելու բանաձեւերից մեկը, պնդում են գիտնականները։

Ենթարկվելով ֆաստֆուդի ազդեցությանը, ուղեղն ավելի դժվար է ընկալում գեղեցիկը, արվեստը եւ երաժշտությունը, ասվում է Տորոնտոյի համալասարաի նոր հետազոտությունում:

Հետազոտեղները հաստատել են, որ միայն ֆաստֆուդի ռեստորանի տեսքը  եւ նրանց ցուցատախտակները, ոչ թե ուտելիքը, այլ միայն տեսքը կարող է անհամբերություն առաջացնել եւ դժվարացնել օպերայից կամ բնության պատտկերը  դիտելուց ստացվող հաճույքը:

Burger King-ը կարող է պայթեցնել ձեր բանկային հաշիվը: Ուղղակի անցնելով ֆաստֆուդի կողքով մարդ կարող է կորցնել ֆինանսական զգացողոթյունը:

Մեկ այլ հետազոտությունում, իրականացված Տորոնտոյի նույն գիտնականների կողմից, մարդկանց առաջարկել են գումարային պարգեւատրում  հաջորդ օրը եւ մի քիչ ավելի մեծ գումարային պարգեւատրում, բայց հաջորդ շաբաթ:  Նրանք , ում խնդրել էին ընտրություն կատարել արագ սննդի ռեստորանի մոտ, 40%-ով ավելի շատ հնարավորություն ունեին ընտրելու ավելի քիչ, բայց ավելի արագ վարձատրմանը , քան նրանք, ում խնդրել էին ընտրություն անել խորտկարանի մոտ:

Ոսկյա կիսակլորները ձեզ մոտ մոտ քաղցի զգացողություն են առաջացնում, տեղեկացնում է Fox News-ը։   Երբեւէ մտածել ե՞ք, թե ինչո՞ւ են այդքան շատ ռեստորաններ իրենց լոգոտիպի մեջ օգտագործում այդ գույնը: