Պեստիցիդները թունաքիմիկատաներ են, որոնք օգտագործում են բույսերը վնասատու միջատներից եւ տարբեր հիվանդություններից պաշտպանելու համար։ Երբ մարդն ուտում է պեստիցիդներով մշակված բույսեր, դրանք ընկնում են մարդու օրգանիզմ եւ կուտակվելով կարող են պոտենցիալ բացասական, ընդհուպ մինչեւ քաղցկեղածին ազդեցություն ունենալ, պնդում է սննդամթերքի մասնագետ Դավիթ Պիպոյանը։
Մասնագետի խոսքով՝ որոշ պեստիցիդների օգտագործումը, օրինակ՝ ԴԴՏ, ԴԴԵ, դեռեւս տարիներ առաջ արգելվել է, քանի որ դրանք մնում են հողի մեջ եւ աղտոտում են այն, որից հետո արդեն հողից անցնում են բույսերին, կենդանիների մսին եւ մարդու օրգանիզմին։
Պեստիցիդները կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի
- Հերբիցիդներ, որոնք ոչնչացնում են մոլախոտը
- Ինսեկտիցիդներ, որոնք ոչնչացնում են վնասատու միջատներին
- Ֆունգիցիդներ, որոնք ոչնչքացնում են պաթոգեն սնկերը
- Զոոցիդներ, որոնք ոչնչացնում են վնասակար տաքարյուն կենդանիներին
Պեստիցիդների մեծ մասը թուներ են, որոնք թունավորում են զոհի օրգանիզմը, սաակայն պեստիցիդ են համարվում նաեւ ստերիլիզատորները, որոնք անպտղություն են առաջացնում։ Կենդանի օրգանիզմների հյուսվածքների մեջ ներթափանցող պեստիցիդները կոչվում են համակարգային պեստիցիդներ։
Ինչ վերաբերում է ավելի խոշոր կենդանիների վրա պեստիցիդների ազդեցությանը, համարվում է, որ դրանք կործանարար են շատ գիշակերների համար, հատկապես՝ թռչունների, որոնք հատկապես զգայուն են այդ թունաքիմիկատների նկատմամբ։ Բանն այն է, որ պեստիցիդները հորմոնալ խանգարումներ են առաջացնում, որոնք ազդում են կալցիումի յուրացման վրա, ինչն էլ իր հերթին հանգեցնում է թռչունների ձվերի կեղեւի դյուրաբեկությանը։ Ձվերը սկսում են կոտրվել, երբ մայր թռչունը նստում է դրանց վրա։
Համարվում է, որ սպեստիցիդները կարող են վտանգ ներկայացնել նաեւ մարդկային օրգանիզմի համար եւ հատկապես վնասակար են համակարգային պեստիցիդները, որոնք թափանցում են կենդանիների եւ բույսերի հյուսվածքները։
Թեեւ պեստիցիդների «անվնաս» հետքերը պահպանվում են սննդի մեջ, թունավոր չեն մարդու օրգանիզմի համար, սակայն կարծիք կա, որ դրանք կարող են թուլացնել օրգանիզմի դիմադրողականությունը հիվանդությունների նկատմամբ։ Բացի այդ, պեստիցիդները կուտակվում են օրգանիզմում եւ կոնսերվանտների նման կարող են ալերգիա, դիաթեզ եւ այլ հիվանդություններ առաջացնել։ Ավելին՝ 2015-ին Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալությունը գլիֆոզատների հերբիցիդները եւ 2․4 D-ն ընդգրկել էր «հնարավոր քաղցկեղածին» նյութերի ցուցակում։
2017-ին ՄԱԿ մասնագետեները հայտարարեցին, որ սննդի անվտանգության ապահովման համար պեստիցիդները անհրաժետ չեն։ Ավելին՝ նրանց տվյաներով՝ տարեկան աշխարհում գրանցվում է պեստիցիդներից թունավորվելու մոտ 200 հազար դեպք։ Դրանց հետ մշտական շփումը հանգեցնում է օնկոլոգիական հիվանդությունների զարգացման, Ալցհեյմերի եւ Պարկինսոնի, ինչպես նաեւ էնդոկրին համակարգի հիվանդությունների։






