Babylon.com որոնողական կայքն այսօր՝ դեկտեմեբրի 3-ին, իր մեկնարկային էջում տեղադրել է աշխարհում սրտի առաջին փոխպատվաստմանը նվիրված լոգոտիպ: Լոգոտիպի վրա պատկերված է սիրտ՝ մարդու ձեռքերում:
1967 թվականի դեկտեմբերի 3-ին Քեյպտաունում վիրաբույժ Քրիստիան Բարնարդը փոխպատվաստեց ավտովթարի պատճառով գլխուղեղի վնասվածքից մահացած 24-ամյա Դեյզիի սիրտը սրտային անբավարարությամբ տառապող 54-ամյա Լուիս Վաշկանսկուն: Մինչ մարդուն սիրտ փոխպատվաստելը բժիշկն այդ վիրահատությունը փորձել էր 50 շան վրա, որոնցից ոչ մեկը չէր ապրել։
Վիրահատությունից հետո Վաշկանսկին ապրեց ընդամենը 18 օր եւ մահացավ երկկողմանի թոքաբորբից: Երկրորդ անգամ Բարնարդը սրտի փոխպատվաստում իրականացրեց ատամնաբույժ Ֆիլիպ Բլայբերգին: Հիվանդը վիրահատությունից հետո ապրեց երեք տարի: Ճիշտ է, նրա դստեր վկայությամբ, վերջին 19 ամիսների ընթացքում նա սարսափելի տանջանքներ էր կրում:
Բարնարդի անդրանիկ մեթոդներն այժմ պատմություն են: Այսօր օտար սրտի մերժման հավանականությունը զգալիորեն իջեցված է հիմնականում նոր դեղորայքի շնորհիվ: Ժամանակակից տրանսպլանտալոգիայի մեջ սրտի փոխպատվաստումը ընթացիկ վիրահատություն է , որից հետո հիվանդներն ապրում են ավելի քան տասը տարի:
Փախպատվաստված սրտով կյաքի երկարատեւության համաշխարհային ռեկորդը պատկանաում է Թոնի Հյուզմանին, ով վիրահատությունից հետո ապրեց ավելի քան 31 տարի եւ մահացավ մաշկի քաղցկեղից: Այս հիվանդների համար հիմնական խնդիրը փոխպատվաստված օրգանի մերժումն է իմունային համակարգի կողմից:






