ԱՄՆ FDA խորհրդատվական խորհուրդը կողմ է Indivior Plc ընկերության արտադրած RBP-600 անվանումով փորձարարական դեղամիջոցը թույլատրելուն։ Խորհուրդը 18 կողմ եւ ընդամենը 1 դեմ ձայնով քվեարկել է RBP-600 ներարկման դեղամիջոցի թույլատրման օգտին՝ համարելով , որ այն կարող է օգտակար լինել օփիոիդ թմրամոլությամբ տառապող հիվանդների բուժման համար։ 

Ներարկման համար նախատեսված դեղամիջոցն արդյունավետ է օփիոիդ կախման բուժման համար, իսկ ուսումնասիրված երկու չափաբաժիններից առավել ցածրն ունի անվտանգության ընդունելի մակարդակ, հայտնել է Խորհուրդը։

RBP-600 -ը բուպրենորֆինի ներարկում է ՝ ամսական մեկ անգամ գործածելու համար, որը առաքվում է ATRIGEL համակարգով ու նախատեսված է չափավորից մինչեւ ծանր օփիոիդ կախումը բուժելու համար, հայտնում է բրիտանական դեղագործական ընկերության կայքը։

Խորհրդի ռեկոմենդացիայից ընդամենը մեկ շաբաթ առաջ FDA հանձնակատար Սքոթ Գոթլիբը հայտնել էր, որ գործակալությունը մտադիր է խրախուսել թմրադեղերից կախում ունեցողների կողմից նվազ վտանգավոր օփիոիդների՝ օրինակ մետադոնի ու բուպրենորֆինի լայն գործածումը։ Ամերիկյան կանոնակարգողը պետք է RBP-600-ի վերաբերյալ որոշում կայացնի մինչեւ նոյեմբերի 30-ը։

Indivior-ն արդեն վաճառում է իր Buboxone Film  հաբերը, որոնք իրենցից ներկայացնում են բուպրենորֆինի ու նալլեքսոնի համադրություն։