Նյու Հեյմի Համալսարանի 10 անգամ մեծացնող մանրադիտակը ցույց է տալիս մարիխուանայի տերեւը նրա վրայի տասնյակ կոճղիկներով:
Հիզեր Միլլեր Կոյլը համալսարանի դատական կենսաբան եւ պրոֆեսորնն ասում է, որ մարիխուանայի մեջ գտնվել են տարբեր տեսակի վատ նյութեր ,ինչպես օրինակ բորբոս,միջատների մասեր, սալմոնելլա, աղիքային ցուպիկ եւ այլն, հաղորդում է Fox News-ը։
Ահա թե ինչու Կոյլը եւ նրա ուսանողներն այս տարվա սկզբում մշակեցին մարիխուանայում ախտոտվածության հայտնաբերման նոր մեթոդ ՝ ԴՆԹ-ի անալիզի եւ պրոֆիլացման միջոցով: Աշխատանքի նպատակը պոտենցիալ վտանգավոր նյութերի հայտնաբերումն է թեստավորման միջոցով:
Քսան նահագները եւ Վաշինգթոնը , Կոլումբիայի շրջանը, ներկայումս թույլ են տալիս մարիխուանան բժշկի դեղատոմսով:
«Եթե սերտիֆիկատ չկա... դա միեւնույնն է, ինչ ասել, մենք չենք ստուգում մեր միսը կովի կատաղության դեմ», - ասաց Կոյլը:
Ամբողջ երկրում մի շարք լաբորատորիաներ, տարբեր մեթոդների կիրառմամբ թեստավորում են մարիխուանան աղտոտող նյութերի առկայության հայտնաբերման համար:
Մարիխուանան կարող է բորբոսով ծածկվել չորացման սխալ տեխնիկայի եւ պահպանման վատ պայմանների դեպքում: Մարիխուանան նույնպես կաորող է վարակվել աղիքային ցուպիկեվ, եւ այլ վտանգավոր նյութերով, եթե գտնվի ֆերմայի մոտակայքում:
Համալսարանի խնդիրն է նաեւ բացահայտել, կանեփը իսկական մարիխուանա է, թե բույսը պարունակող արհեստական տարբերակ, որը ցողվել է թմրեցնող ազդեցություն առաջացնող ՏՀԿ նյութով (տետրահիդրոկանաբիոլ):
Դպրոցն ստեղծել է տվյալների բազա, որն օգնում է իշխանություններին բացահայտել, թե որտեղ են գտնվում մարիխուանայի անօրինական արտադրողները եւ որտեղից են նրանք հայթայթում իրենց հումքը:






