Ավելորդ քաշ ունեցող կանաք ավելի հաճախ են բախվում ռոզացեայի (վարդագույն կորյակներ) հետ, քան նորմալ քաշով կանայք: Այսպիսի եզրակացության են հանգել Բրաուն համալսարանի գիտնականները:

Ռոզացեան դեմքի մաշկի քրոնիկական հիվանդություն է: Հիվանդությանը հատուկ են արյունատար անոթների լայնացումը, դեմքի կարմրությունը եւ դեմքին ակնեին նմանվող արտահայտվածության առկայությունը:

Հետազոտողները վերլուծելով գրեթե 90 հազար կանանց տվյալները, որոնց մոտ 14 տարի հետեւել են, պարզել են ռոզացեայի ավելի քան 5200 դեպք: Նրանք հայտնաբերել են, որ մարմնի զանգվածի 35-ից բարձր ինդեքս ունեցող մասնակիցների մոտ հիվանդության հավանականությունը 48 տոկոսով ավելի բարձր է եղել, քան մարմնի զանգվածի նորմալ ինդեքսով կանանց մոտ: Նշենք, որ մեծ մասամբ (եթե խոսքը մկանների մեծ քանակությամբ մարզիկների մասին չէ) մարմնի զանգվածի 30-ից բարձր ինդեքսը ճարպակալման մասին է վկայում:

Դրանից բացի, մաշկային այս հիվանդության զարգացման հավանականությունը բարձր է եղել նրանց շրջանում, ովքեր գիրացել են 18 տարեկանից հետո: Հավաքած յուրաքանչյուր 4,5 կիլոգրամի պատճառով ռոզացեայի հավանականությունը 4 տոկոսով մեծացել է: Հավանականությունը մեծացել է նաեւ ըստ իրանի եւ ազդրերի ծավալների մեծացման: