Յուրաքանչյուր մարդ կարող է իր կենսակերպում փոփոխություններ մտցնել եւ առողջ սովորություններ ձեռք բերել, հաղորդում է NewsMax Health-ը: Փորձեք ձեր առօրյա մտցնել այս մի քանի առողջ սովորությունները, որոնք ձեզանից մեկ րոպեից էլ քիչ ժամանակ կպահանջեն:
-Տավարի միսը փոխարինեք ձկով: Հարյուրավոր հետազոտություններ ցույց են տվել, որ չափից շատ կարմիր, խոզի եւ պահածոյացված մսի օգտագործումը վնասակար է ձեր սրտի համար եւ մեծացնում է հաստ աղու քաղցկեղի առաջացման վտանգը: Սակայն շաբաթական 2 անգամ ձկան օգտագործումը կարող է սրտային նոպայի առաջացման վտանգը իջեցնել ավելի քան 1/3-ով, ինչպես նաեւ նվազեցնել քաղցկեղի առաջացման վտանգը:
-Ձեզ մի բաժակ կարմիր գինի լցրեք: Շաբաթական կարմիր գինու մի քանի գավաթը պաշտպանում է ծերացման հետ կապված այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են՝ Ալցհեյմերի հիվանդությունը, սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը եւ երկրորդ տիպի դիաբետը: Այն կանխարգելում է սրտային հիվանդությունները լավ՝ HDL խոլեստերինի մակարդակի բարձրացման շնորհիվ եւ պաշտպանում է զարկերակները վնասումից:
-Խոհանոցային սպունգը միկրոալիքային վառարանի մեջ դրեք: Խոհանոցը հաճախ ավելի շատ հիվանդածին բակտերիաներ է թաքցնում, քան զուգարանակոնքը, իսկ սպունգը հանդիսանում է ամենավատ «հանցագործներից» մեկը, ասում է Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Չարլզ Հերբը՝ Բժիշկ Մանրէ մականունով: Նա խորհուրդ է տալիս սպունգը 30 վայրկյանով տեղադրել միկրոալիքային վառարանի մեջ:
-Պոլիվիտամիններ ընդունեք: Լավ պոլիվիտամիններ վերցնելիս համոզվեք, որ դուք գոնե ընդունում եք վիտամինների եւ հանքային աղերի նվազագույն անհրաժեշտ քանակը:
-Ամրագոտի ամրացրեք: Ըստ Օկլահոմայի համալսարանի տվյալների՝ ճանապարհա-տրանսպորտային պատահարներից մոտ 40 000 մարդիկ են մահանում եւ այդ մահերի կեսը կարելի կլիներ կանխարգելել ուղղակի ամրագոտին ամրացնելու վրա մի քանի վայրկյան ծախսելով:
-Մուգ շոկոլադի սալիկ վայելեք: Բրիտանացի հետազոտողները պարզել են, որ շոկոլադ ուտող մարդիկ ավելի երկար են ապրում: Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգում 1-2 մուգ շոկոլադի սալիկի օգտագործումը շաբաթական մի քանի անգամ կարող է իջեցնել սրտանոթային հիվանդությունների վտանգը, բարելավել ծերերի հիշողությունը, օգնել արդյունավետ յուրացնել գլյուկոզան, ինչպես նաեւ պայքարել սթրեսի եւ դեպրեսիայի դեմ:
-Խորը շնչեք: Օրվա ընթացքում մի շարք խորը ներշնչումներ կատարեք: Դա կկարգավորի ձեր մտքերը եւ կհանի սթրեսը: Շնչեք քթով, հաշվեք մինչեւ չորսը, ապա արտաշնչեք՝ չորսը հաշվելով. եւ այդպես մի քանի անգամ:
-Բերանը ուտելուց հետո ողողեք: Հետազոտությունները ցույց են տվել, որ թթվային սննդամթերքը փափկեցնում է էմալը: Անմիջապես մաքրելը կարող է արագացնել էմալի քայքայումը, այնպես որ դուք ամենաքիչը 30 րոպե պետք է սպասեք: Միեւնույն ժամանակ բերանը ողողեք ջրով կամ ոչ քաղցր թեյով, որպեսզի քչացնեք մանրէների քանակությունը ինչպես նաեւ ֆտորի պաշտպանական աղբյուր ապահովեք:
-Ձախ կողքի վրա քնեք: Chest ամսագրում հրապարակված հետազոտության մեջ ասված է, որ ամերիկացիների 25%-ը տառապում է այրոցից գիշերվա ընթացքում: Սակայն եթե ձախ կողքի վրա քնել, ապա կարելի փոքր-ինչ թուլացնել այրոցը եւ ավելի հանգիստ քնել:






