Միջին վիճակագրական զույգը սեքսով զբաղվում է շաբաթական 2-3 անգամ, պնդում է ամերիկացի հայտնի բժիշկ-սեքսոպաթոլոգ Հարրի Ֆիշը: Սակայն բազմաթիվ տղամարդիկ ի վիճակի չեն երկար դիմանալու, որպեսզի բավարարեն իրենց զուգընկերուհուն, ասում է նա:
Նյու-Յորքի Պրեսբիտերական հիվանդանոցի ուրոլոգի խոսքով, տղամարդկանց 45%-ը հեշտանքի է հասնում բուն սեռական պրոցեսը սկսվելու առաջին երկու րոպեների ընթացքում, իսկ դա չափազանց արագ է միջին վիճակագրական կնոջ համար: Նա նշում է, որ հեշտանքի հասնելու համար կանանց մեծամասնությանը անհրաժեշտ է 5-7 րոպե:
Բժիշկը նաեւ պնդում է, որ միջին վիճակագրական տղամարդը օրական 11 էրեկցիա է ունենում, իսկ որոշ երիտասարդներ համարում են, որ օրական մի քանի անգամ սեքսով զբաղվելը բնական է: Այնուամենայնիվ դա բնորոշ չէ միջին վիճակագրական զույգին: Սովորական զույգը 20 տարեկան հասակում 1-3 օրը մեկ է սեքսով զբաղվում, եւ այս թիվը 30-50 տարեկանների մոտ գրեթե կրկնակի նվազում է: Իսկ ամուսնացած զույգերը 50-ից հետո սեքսով զբաղվում են շաբաթական 1 անգամից էլ քիչ:
Բժիշկ Ֆիշը ավելացրեց, որ երբ նոր են սկսում հանդիպել, զույգերի մեծամասնությունը օրական գոնե մեկ անգամ զբաղվում է սեքսով, իսկ հետո հետզհետե ավելի քիչ, հաղորդում է The Daily Mail-ը, Nerve.com-ին հղումով:
Բժիշկը նաեւ պնդում է, որ յուրաքանչյուր զույգ յուրովի է երջանիկ: Ոմանց դուր է գալիս հաճախակի սեքսով զբաղվելը, իսկ մյուսները քանակին նախընտրում են որակը: «Կարեւոր չէ, թե դուք որքան եք սեքսով զբաղվում, կարեւոր է, բավարարում է ձեզ արդյոք ձեր սեռական կյանքը»,- ամփոփում է բժիշկ Ֆիշը:






