Պատվաստումների նկատմամբ կայուն գրիպի վիրուսների դեմ լավագույն զենքը կարող է լինել լավ քունը , հավաստիացնում է քնի հարցերով մասնագետ Քրիս Բրանթները։ Նրա խոսքով՝ գիշերային 7-9 ժամ հանգստի դեպքում մեր իմունային համակարգը վերականգնվում է ու արդյունավետ պայքարում օրգանիզմում հայտնված վիրուսների դեմ։
ԱՄՆ-ում ու Եվրոպայի երկրներում այս սեզոնին գրանցվում են գրիպի վտանգավոր շտամմեր, որոնք միայն այս տավա հունվարին արդեն սպանել են 85 մեծահասակների ու 30 երեխաների։ Հետազոտությունը ցույց է տվել, որ քնի պակասը նվազեցնում է գրիպի դեմ պատվաստման արդյունավետությունը ու գործարկում է այլ քրոնիկ խանգարումներ՝ ինչպիսիք են շաքարախտը կամ սրտի հիվանդությունները։ Մասնագետի խոսքով, քունը մարտկոցի վերալիցքավորման նման մի բան է՝ այն անհրաժեշտ է գրիպին արդյունավետ դիմակայելու համար։
6-13 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում քնել 9-11 ժամ, դեռահասներին ՝ 8-10 ժամ, իսկ չափահասներին՝ 7-9 ժամ։ Ծայրաստիճան կարեւոր է հետեւել այս խորհուրդներին՝ դիմակայելու համար H3N2 գրիպի վիրուսին, որի դեմ ժամանակակից պատվաստման արդյունավետությունը կազմում է ընդամենը 34 տոկոս։
Քնի փուլերից մեկի ժամանակ օրգանիզմը վերարտադրում է Т-բջիջների որոշակի տեսակ , որոնք պատասխանատու են մի շարք իմունային ռեակցիաների համար, այդ թվում վիրուսով վարակված բջիջների նույնականացման ու ոչնչացման։ Իմունային համակարգը նաեւ արտադրում է ցիտոկիններ՝ սպիտակուցներ, որոնք անհրաժեշտ են ինֆեկցիաներին ու բորբոքումներին դիմակայելու համար։ Քնի պակասի դեպքում դրանց արտադրությունը նվազում է, իսկ իմունային համակարգը՝ թուլանում։






