75-ամյա Սյուզան Սպերլինգը նախկինում սրտի հետ կապված խնդիրներ չէր ունեցել, այդ պաճառով, երբ նրա մոտ ցավեր սկսվեցին կրծքավանդակում, նա բանի տեղ չդրեց։
«Երբ ես չէի քայլում, ցավերը դադարում էին, այդ պատճառով ես լուրջ չվերաբերվեցի դրան», -ասաց Սպերլինգը . «Ես երեւի շատ հետաձգեցի բժշկի այցելությունը», - շարունակեց նա։
Սպերլինգը վեց շաբաթ շարունակ ցավեր էր ունենում, երբ վերջապես բժշկի դիմեց եւ նրան ԷՍԳ արեցին, որը ցույց տվեց նրա հիմնական պսակային (կորոնար) զարկերակի 95% նեղացում: Նրա բուժող բժիշկը նրան ուղարկեց Նյու Յորքի Մաունտ Սիանի հիվանդանոցի կլինիկական եւ ինտերվենցիոն սրտաբանության տնօրեն Սամին Շարմաի (Samin Sharma) մոտ, ով հաստատեց, որ նրա զարկերակի մեջ անհրաժեշտ է ստենտ տեղադրել՝ այն (զարկերակը) բաց պահելու համար:
Քանի որ Սպերլինգի զարկերակը խցանող աթերոսկլերոտիկ վահանիկը կալցիֆիկացված էր, Շարման, ստենդը տեղադրելուց առաջ, իրականացրեց կորոնար աթերէկտոմիա՝ խցանող վահանիկը հեռացնելու համար, հայտնում է Fox News-ը։
Diamondback 360 նոր տեխնոլոգիան՝ Պսակային համակարգի աթերէկտոմիան օգտագործում է ալմաստե պտտվող գլխիկ, որը ներմուծվում է կաթետերի միջոցով՝ մաքրելով կալցիֆիկացված խցանումը եւ չպաշարելով զարկերակը:
Սպերլինգը վիրահատության հաջորդ օրն արդեն ոտքի վրա էր, եւ ասաց, որ շատ շնորհակալ է իր պսակային զարկերակը բուժած բժիշկներին:






