Հետազոտությունը, որին մասնակցել են մոտ 1000 դեռահաս, ցույց տվեց, որ տղամարդու ուղեղում կիսագնդերի ներսում ավելի շատ կապեր կան, այն ժամանակ, երբ կանանց մոտ ավելի շատ են երկու կիսագնդերի միջեւ եղած կապերը:
Հետազոտության արդյուքները ընդհանուր առմամբ թույլ են տալիս ենթադրել, որ տղամարդու ուղեղում կապերի առկայությունը նպաստում է զգացողությունների եւ արարքների միջեւ կապին, իսկ կանանց մոտ՝ ինտուիցիայի եւ անալիտիկ ունակությունների:
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել տղամարդկանց եւ կանանց պահվածքի միջեւ տարբերությունները: Օրինակ՝միջինում կանանց մոտ ավելի զարգացած է վերբալ (խոսակցական) հիշողությունը եւ սոցիալական գիտակցումը, այն ժամանակ, երբ տղամարդիկ կարող են ունենալ ավելի լավ շարժական եւ տարածական ունակություններ: Հետազոտությունները ցույց տվեցին, որ կանանց ուղեղային հյուսվածքում ավելի շատ գորշ նյութ կա, այն ժամանակ, երբ տղամարդիկ ավելի շատ սպիտակ նյութ՝ ուղեղի հաղորդակցող մալուխ ունեն: Մինչդեռ, կանանց եւ տղամարդկանց ուղեղի միացման տարբերությունները ցույց տվող շատ քիչ հետազոտություններ են կատարվել:
Հետազոտության ընթացքում հետազոտողներն դիֆուզիոն ՄՌՏ-ով սկանավորել են 8-ից 22 տարեկան 949 երիտասարդ մարդու ուղեղ (428 տղամարդ եւ 521 կին), ինչը թույլ է տվել հետեւել ուղեղի սպիտակ նյութում ջրի տեղաշարժին:
Հետազոտողները մասնակիցներին դիտարկել են որպես մեկ ամբողջական խումբ եւ որպես երեք տարբեր խմբեր՝ բաժանված ըստ տարիքի: Ընդհանուր առմամբ, երիտասարդ տղամարդիկ ավելի շատ կապեր ունեին կիսագնդերի սահմաններում, իսկ կանայք՝ կիսագնդերի միջեւ։
Կոպիտ ասած, ուղեղի հետին մասում տեղի է ունենում ընկալված տեղեկության մշակումը, իսկ ուղեղի առաջնային հատվածը կարգացորում է գործողությունները՝ ուղեղի ձախ կիսագունդը հանդիսանում է տրամաբանական մտածողության վայրը, իսկ ուղեղի աջ կիսագունդը ապահովում է ինտուիտիվ մտածողությունը: Հետազոտողները եզրակացրեցին, որ տղամարդիկ կարող են ավելի լավ արդյունքների հասնել շարժողական հնարքներում, այն ժամանակ, երբ կանայք կարող են ավելի հաջողել վերլուծության եւ ինտուիտիվ մտածողության համատեղման մեջ:
Այս բացահայտումները գիտնականներին թույլ կտան հասկանալ, ինչու որոշ հիվանդություններ , ինչպիսին է, օրինակ, աուտիզմը, ավելի շատ գերակշռում են տղամարդկանց մոտ:






