Եթե դուք ունեք քթից արտահոսք, թեթեւ տենդ եւ չոր հազ, ապա, հնարավոր է, դա հարբուխ է: Սակայն երբ այս չոր, հաճախակի կրկնվող  հազը համառորեն շարունակվում է մոտ 2 շաբաթ, ապա ձեր ախտորոշումը ամենայն հավանականությամբ կլինի «կապույտ» հազ:  

ԱՄՆ-ում, մասնավորապես Քալիֆորնիայում, վերջին շրջանում նկատվել են հիվանդության բռնկումներ: Այստեղ «կապույտ» հազով դեպքերի բռնկումը տեղի է ունեցել պատվատսումից հրաժարվող ծնողների թվաքանակի կայուն աճի ֆոնի վրա:

Վարակելիության բարձր աստիճան ունեցող բակտերիալ այս վարակը բնութագրվում է հետեւյալ ախտանիշներով` արտահոսք քթից, փռշտոց, թույլ հազ, սուբֆեբրիլ ջերմություն, սակայն 2 շաբաթից այդ հոգնեցնող հազը վերածվում է հազի նոպաների, որոնք կարող են տեւել 1 րոպեից ավելի, եւ որոնց ընթացքում երեխան կարող է կարմրել, իսկ դրանից հետո որձկալ։ «Կապույտ» հազի ամենատարածված բարդությունը երկրորդային բակտերիալ թոքաբորբն է:

Ներկայումս ԱՄՆ հիվանդության վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները (CDC) են տալիս պատվաստել 2, 4, 6, 15-18 ամսական եւ 4-6 տարեկան երեխաներին: 9-12 տարեկան երեխաներին եւ չափահասներին, ինչպես նաեւ հղի կանանց խորհուրդ է տրվում ստանալ «կապույտ» հազի դեմ Tdap պատվաստանյութ` որպես իրենց վարակման ռիսկը նվազեցնելումիջոց:

Վարակի նկատմամբ ռիսկային ամենախոցելի խումբը մինչեւ 1 տարեկան նորածիններն են, քանի որ նրանք չունեն «կապույտ» հազի դեմ պատվաստումների ամբողջական համարվող չափաբաժնի 5 շարքերը: Հետեւաբար այստեղ կարեւորվում է նաեւ իրենց իսկ պատվաստման նկատմամբ չափահասների պատասխանատվությունը, քանի որ նրանք կարող են հեշտությամբ փոխանցել հիվանդությունը նորածիններին: Այս հիվանդությունից մահերի մեծ մասը լինում է 3 ամսականից ցածր նորածինների շրջանում:

 «Կապույտ» հազի կանխարգելման 3 բնական միջոց

1.Ընդունե´ք վիտամին C

Մեծ չափաբաժնով վիտամին C-ն կօգնի ձեզ եւ ձեր երեխային, քանի որ այն ապահովում է «կապույտ» հազի դեմ իմունիտետի երկարատեւ ձեռքբերում:

2.Ընդունե´ք պրոբիոտիկներ

Պրոբիոտիկները կարող են օգնել ամրացնել երեխայի իմունային համակարգը:

3. Օգտագործե´ք ջուր եւ մի´ մոռացեք հանգստի մասին

Կարեւոր է մարմինը մեծ քանակությամբ ջրով «համալրելը»` այն տոքսիններից մաքրելու եւ օրգանների ֆունկցիան պահպանելու համար: Վարակի դեմ պայքարելու համար մարմինը բավարար քանակով ջրի կարիք ունի: Բավարար չափով հանգիստը նույնպես կնպաստի ձեր լավ զգալուն եւ ձեր ուժերի վերականգմանը: