Michigan State University-ի գիտնականները թեստավորում են I-BET-762 կոդային անվանմամբ նոր միջոցը, որը կարող է կանգնեցնել ճարպակալման հետ կապված ս-Մուս գենը: Այս գենը կապված է նաեւ կրծքագեղձի եւ թոքերի քաղցկեղի զարգացման մեծ հավանականության հետ: Գենի էքսպրեսիայի արգելափակումը տեղի է ունենում մի ամբողջ շարք գեների հավաքակազմի ակտիվության արգելակմամբ ե՛ւ իմունային, ե՛ւ քաղցկեղային բջիջներում:

Մասնավորապես՝ pSTAT3 սպիտակուցը կարող է ակտիվանալ իմունային բջիջներում. դա կարգելակի տվյալ բջիջների աշխատանքը, եւ քաղցկեղը հանգիստ կտարածվի օրգանիզմում: Այս սպիտակուցը մեծ քանակությամբ արտադրվում է նաեւ քաղցկեղային բջիջներում՝ գործելով որպես քաղցկեղը փրկող պաշտպանական պատնեշ: Ինչպես ցույց են տվել մկների վրա կատարված փորձերը, I-BET-762 դեղամիջոցը քաղցկեղային բջիջների քանակությունը 80 տոկոսով կրճատել է pSTAT3-ի մակարդակը քաղցկեղային եւ իմունային բջիջներում միաժամանակ 50 տոկոսով կրճատելու հաշվին:

Պարզվել է նաեւ, որ միջոցը նախաքաղցկեղային վիճակում գտնվող բջիջների 50 տոկոսին թույլ չի տալիս քաղցկեղային դառնալ: Հայտնի է, որ ս-Մուս գենը կապված է վիցերալ ճարպի հետ, որը կուտակվում է ներքին օրգանների շուրջը եւ ենթամաշկայինից շատ ավելի վտանգավոր է: Ուստի, գիտնականների խոսքով, զարմանալի ոչինչ չկա, որ քաղցկեղը եւ ներքին ճարպակալումը փոխկապված են: