ՀՀ գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանը որոշ հարցերում համաձայն է ստոմատոլոգների դժգոհության հետ՝ միասնական էլեկրոնային ծրագրի հետ կապնված:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում նա ասաց, որ առաջնահերթ խնդիրներից առեւտրային գաղտնիքի պահպանումն է, քանի որ պահանջված որոշ տվյալներ ինֆորմացիայի հրապարակում են ենթադրում։ Հաշվի առնելով դեռ մարտին ստոմատոլոգների ներկայացրած բողոքները՝ Լազար Եսայանը նշեց, որ նախարարության կողմից համակարգված են առաջ քաշված բոլոր հարցերը, եւ ուղարկված են բոլոր հասարակական կազմակերպություններին հարցերու շուրջ համապատասխան կարծիք ստանալու կապակցությամբ:

Հիշեցնենք, որ մարտի 5–ին Շիրակի մարզի 70 ստոմատոլոգներ հայտարարություն են ընդունել՝ ներկայացնելով էլեկտրոնային առողջապահության համակարգին միանալու որոշման կապակցությամբ իրենց բոլոր պահանջները:  Նրանք մասնավորապես նշել են, որ համակարգին միանալը սպառնալիքի տակ է դնում անհատական տվյալների անվտանգությունը, ընկերություններից տվյալներ են պահանջվում, որոնք կոմերցիոն գաղտնիք են համարվում, ստոմատոլոգներին պարտադրում են նաեւ լրացուցիչ ծախսեր կատարել: Մինչդեռ, նրանց կարծիքով, բոլոր ծախսերը պետք է Առողջապահության նախարարությունն իր վրա վերցներ:

Շիրակի ստոմատոլոգները բողոքի ակցիա կանցկացնեն մարզպետարանում՝ ընդդեմ eHealth համակարգի