Պուլսոմետրը կամ սրտի ռիթմի մոնիտորը, նոր հետազոտության համաձայն, կարող է ցույց տալ մարդկանց մոտ նախասրտերի շողացում կոչվող սրտի ռիթմի խանգարումների հավանականությունը:
Հետազոտողները բացահատել են, որ վաղաժամ նախասրտային կծկում կոչվող սրտի կծկումների բարձր հաճախություն ունեցող մարդիկ նախասրտերի շողացման զգալի բարձր ռիսկ ունեն: Այս կծկումները կարող են հայտնաբերվել Holter կոչվող 24-ժամյա հետազոտության միջոցով:
Հոլտերը իրենից ներկայացնում է հեշտ տեղաշարժվող սարքավորում, որը մշտապես գրանցում է սրտի էլեկտրական ակտիվությունը:
Հետազոտության մեջ ներգրավված են եղել 65 եւ ավելի բարձր տարիքի 1260 մարդ, ում ախտորոշված չէր նախասրտերի շողացում։ Նրանք անցել են 24- ժամյա Հոլտեր հետազոտություն: Այն մասնակիցներն, ովքեր ունեին վաղաժամ նախասրտային կծկումների մեծ քանակություն, 18%-ով ավելի շատ են ենթարկվել նախասրտերի շողացման առաջացման ռիսկին, տեղեկացնում է Newsmax Health-ը։
Ներկա պահին բժիշկները կիրառում են կանխատեսման բարդ մոդել՝ հիմնված մարմնի չափերի եւ այլ գործոնների եւ գումարած էլեկտրոսրտագրության տվյալները՝ նախասրտերի շողացման ռիսկի գնահատման համար:






