31-ամյա Ռեբեկա Մարինը, որը ծնվել է առանց աջ ձեռքի, իր հարսանիքի ժամանակ ցուցադրել է ոսկեգույն նոր պրոթեզը: Նախկինում աղջիկը կրում էր սեւ գույնի ոչ նկատելի պրոթեզ եւ շատ էր ամաչում դրա պատճառով, սակայն սեփական հարսանիքին՝ ապրիլի 7-ին հյուրերի առջեւ նա ներկայացավ նկատելի գույնի պրոթեզով:

Ռեբեկայի խոսքով՝ նշանադրությունից  անմիջապես հետո, նա որոշեց, որ հարսանիքին պետք է ներկայանա «տոնական» պրոթեզով, որպեսզի մարդիկ նկատեն եւ հասկանան, որ նա այլեւս չի ամաչում եւ չի կոմպլեքսավորվում: Ընկերները նրան առաջարկեցին սպիտակ պրոթեզ պատվիրել, սակայն ի վերջո ընտրությունը կանգ առավ ոսկեգույնի վրա, քանի որ սպիտակն այդքան նկատելի չէր սպիտակ զգեստի ֆոնին: Ռեբեկայի խոսքով՝ ոսկեգույնի անհրաժեշտ երանգն ընտրելը հեշտ չէր, քանի որ նա չէր ցանկանում նմանվել Աստղային պատերազմներից հայտնի ռոբոտի կերպարին:

Ռեբեկան պրոթեզ սկսկել էր կրել 19 տարի առաջ: Դրա շնորհիվ նա կրկին ինքնավստահ դարձավ եւ որոշեց փորձել մոդել դառնալ. մոդելի կարիերայի մասին նա մանկուց էր երազում: Ճիշտ է՝ սկզբում դժվարություններ առաջացան. շատ մոդելային գործակալություններ չէին ցանկանում նրա հետ աշխատել՝ տեսնելով, որ նա չունի մեկ ձեռք: Մի քանիսը նույնիսկ ասում էին, որ նա երբեք պրոֆեսիոնալ մոդել չի դառնա: Սակայն 2015-ին, բախտը ժպտաց նրան եւ New York Fashion Week շրջանակում նրան հրավիրեցին Անտոնիո Ուրզիի զգեստների ցուցադրությանը: