Ascendance Biomedical ընկերության գլխավոր տնօրեն Աարոն Թրեյվիկը (Aaron Traywick), որը մարդկանց կոչ էր անում իրենց վրա նոր դեղեր փորձարկել, մահացած է հայտնաբերվել:

28-ամյա Թրեյվիկի մարմինը հայտնաբերվել է ապրիլի 29-ի առավոտյան Վաշինգթոնի սպա սրահում՝ ֆլոտացիոն թերապիայի պահեստարանում: Ֆլոտացիոն թերապիան ռելաքսացիայի մեթոդ է, որն իր մեջ ներառում է աղի ջրով փակ լողավազանում սուզվելը, որի ժամանակ մարմինը մնում է ջրի մակերեւույթին: Այս մասին տեղեկությունը հաստատել է ոստիկանությունը, հաղորդում է VICE News-ը:

Ոստիկանությունը հետաքննում է այս դեպքը, սակայն դեռ ապացույցներ չկան, որ ձեռնարկատիրոջ մահը բնռի է եղել:

Թրեյվիկը հանրահայտ էր դարձել այն բանից հետո, երբ այս տարվա փետրվարին՝ Օսթինում բիոհաքինգի համաժողովին, բոլորի առջեւ իջեցրեց տաբատը եւ ինքն իրեն հերպեսի դեմ ինքնաշեն պատվաստանյութ ներարկեց: Այդ նյութը մինչ այդ փորձարկվել էր միայն մկների վրա եւ ստեղծվել էր առանց պրոֆեսիոնալ գիտնականների մասնակցության, իսկ պատվաստանյութում ազդող նյութի  խտությունը, Թրեյվիկի պնդմամբ,  «խելահեղ էր»:

Նման ակցիաներով ընկերությունը, որը ղեկավարում էր բիոհաքերը, փորձում է հայտնի դարձնել իր դեղերը՝ շրջանցելով դեղերի արդյունավետության մասին պաշտոնական հաստատումը: