Որոշ այգեգործական աշխատանքներ կարող են ապահովել միջին եւ բարձր ինտենսիվության ծանրաբեռնվածություն, ցույց է տվել նոր ուսումնասիրությունը: Մի խումբ կորեացի գիտնականներ իրականացրել են ուսումնասիրություն 20-30 տարեկան երիտասարդների շրջանում, ովքեր ինտերնետի պատճառով վարում են նստակյաց ու պասիվ ապրելակերպ: Մի դարաշրջանում, երբ մարզադահլիճ գնալը կարծես աներեւակայելի ճոխություն է, հետազոտողները կարծում են, որ իրենք առաջարկում են վարժություններ կատարելու ավելի հանգիստ, հայեցողական ձեւ այն մարդկանց համար, ովքեր ամաչում են անիմաստ կիլոմետրերով վազելուց, հայտնել է the Medical Daily-ին:

Իրենց այս փոքրիկ հետազոտության համար գիտնականները հավաքել են 20-30 տարեկան մասնակիցներից բաղկացած 15 խումբ: Յուրաքանչյուր մասնակից կատարել է 10 ընդհանուր այգեգործական հանձնարարություն երկու տեղերում՝ ջերմոցում եւ մոլախոտերով լի այգում: Յուրաքանչյուր մասնակից աշխատել է այգում երկու անգամ եւ աշխատանքի ընթացքում կատարել է հինգ առաջադրանք: Նրանք կրել են կալորիա չափող հատուկ շարժական սարքեր եւ պաշտպանիչ դիմակներ, որոնք հետեւում էին թթվածնային մակարդակին աշխատանքի կամ հանգստի ընթացքում: Նրանք նաեւ կրել են սրտի մոնիտոր:

Տվյալների հիման վրա, փորձարարները եկել են այն եզրակացության, որ բոլոր 10 առաջադրանքները մտել են չափավոր ինտենսիվության կամ բարձր ինտենսիվության կատեգորիաներում:

«Ֆիզիկական վարժությունների ինտեսնսիվությունը տարբերվել է տարբեր տարիքային խմբերի եւ ֆիզիկական տարբեր պատրաստվածություն ունեցող մասնակիցների մոտ»,- ասել է հետազոտության գլխավոր հեղինակ Կի Չեոլ Սոնը:

Մասնակիցներին տվել են տասնյակ բազմազան առաջադրանքներ՝ ջրել, բերքը հավաքել, ցանքս կատարել եւ փորել:

Այգեգործությունը եւ այլ տնային գործերը նվազեցնում են որոշ հիվանդությունների հավանականությունը: 2013թ. 60 տարեկանից բարձր թոշակառուների շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ֆիզիկական այդպիսի ակտիվությունը ամրապնդում է սիրտը եւ երկարացնում է կյանքը՝ նվազեցնելով կաթվածների հավանականությունը: