Glioblastoma mutliforme (GBM) –ը գլխուղեղի քաղցկեղի ամենամահացու քաղցկեղի տեսակներից մեկն է, որը տարեկան սպանում է մոտավորապես 13 000 մարդ: 2009-ին այն դարձել է սենատոր Թեն Քեննեդիի մահվան պատշառ:
Հյուսիս- Արեւմտյան համալսարանի հետազոտողները ցուցադրեցին այս անբուժելի, ագրեսիվ հիվանոդության պոտենցիալ բուժման մեթոդը, անջատելով քաղցկեղի հետ կապված կրիտիկական գենը:
Համաձայն հետազոտության հեղինակ, Հյուսիս- Արեւմտյան համալսարանի ասիստենտ, պրոֆեսոր Ալեքսանդր Սթեյի (Alexander H. Stegh), «լավագույնը ինչ ներկայումս հնարավոր էք կատարել GBM հվիանդների համար՝ քաղցկեղի մասնահատումն է, հետագա երկարատեւ քիմիոթերապիայով եւ ճառագայթումով»:
«Այս համակցված բուժումը մեծացնում է կյանքի տեւողությունը ընդհամենը 3-4 ամսով, եւ դրանք ցուցանիշներ են, որոնք ցույց են տալիս այս հիվանդության մահացության բարձր մակարդակը»,- FoxNews.com. պորտալին հաղորդել է Սթեյը:
Սթեյի լաբորատորիան GBM գենետիկական հիմքերը հասկանալու համար կատարվող հետազոտությունների վրա տարիներ է ծախսել: 2007 թվականին նրանք հայտնաբերեցին, որ GBM –ով հիվանդների ավելի քան 90%-ը ուռուցքային բջիջներում պարունակում են գերարտահայտված Bcl2Like12 գենը: Բացի այդ, հետազոտողները նկատեցին, որ այս գենի արտահայտվածության հատուկ բարձր մակարդակով հիվանդները նույնպես վատ կանխատեսում ունեն:
Ստեյը եւ նրա գիտական աշխատակիցները մանրամասն ուսումնացիրեցին այս գենը, որպեսզի հասկանան, ինչպե՞ս է այն գործում, բայց նրանք չէին տիրապետում գենի հսկման մեխանիզմներին:
«Մենք չունեինք համապատասխան տեխնոլոգիաներ, այդ փոխարկիչն անջատելու համար,- ասաց Սթեյը,- GBM –ում այդ փոխարկիչը միացված է , իսկ մենք ուղիներ էինք փնտրում այն անջատելու համար»:
«Մենք Միրկինի հետ աշխատում էինք միեւնույն թիմում, եւ նա մշակեց այդ եզակի նանոտեխնոլոգիական հարթակը, որը մենք անվանեցինք փոքր ինտերֆերացվող ՌՆԹ : Դա մի տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս կարգավորել գենի արտահայտվածությունը գենետիկ փոխարկիչի միջոցով» ,- ասաց Սթեյը:
Միկրինի կողմից մշակված փոքր ինտերֆերացվող ՌՆԹ (միՌՆԹ)-ն կազմված է ՌՆԹ-ի գնդիկներից, որոնք հավաքված են եզակի սֆերիկ ֆորմայի մեջ, որը պարունակում է հատուկ միջուկ՝ կազմված ոսկե նանո մասնիկից: Իր փոքր չափերի եւ խտության պատճառով, միՌՆԹ-ն կարող է անցնել օրգանիզմի հեմատոէնցեֆալիկ պատնեշը, որն առանձնացնում է ուղեղը օրգանիմի մնացած շրջանառությունից, եւ ուռուցքի բջիջների հետ մտնել կապի մեջ, ինչ չի կարող անել սովորական ՌՆԹ-ն:
«ՌՆԹ-ի այս գնդիկները կարող են փոխարկիչների նման միացնել ուռուցքային բջիջների ընկալիչները:Նրանք միացնում են այդ մասնիկները յուրացնելու բջիջների ունակությունը, եւ ,երբ նրանք յուրացված են բջջի կողմից, կարող են օգտագործվել տարածված քաղցկեղային բջիջները անջատելու համար՝ նրանց ստիպելով մահանալ»,- ասաց Սթեյնը:
Journal Science Translational Medicine –ում հրատարակված հետազոտության մեջ ասվում է, որ գիտնականները միՌՆԹ են ներմուծել մկների արյան մեջ, որոնց կատարվել էր մարդկային գլիոմայի իմպլանտացիա:Արդյունքում, հետազոտողները բացահայտեցին, որ առնետների ապրելիությունը մեծացավ մինչեւ 20%,իսկ ուռուցքի չափերը , ի տարբերություն ստուգիչ խմբի, փոքրացավ երեքից չորս անգամ:
«Սա հաստատեց մեր ենթադրությունը այն մասին, որ այս մասնիկներն իրոք ունեն հյուսվածքներ եւ մասնավորապես ուռուցքային հյուսվածք թափանցելու զարմանալի ունակություն »,- ասաց Սթեյը:
Ներկա դրությամբ գիտնականները փորձարկում են իրենց բուժումն ավելի խոշոր կենդանիների վրա եւ հույս ունեն մոտ ապագայում հետազոտություններ իրականացնել մարդկանց վրա:






