Ավստրիայում 78-ամյա տղամարդու թոքի մեջ 1 սմ երկարության հավի ոսկոր է մնացել։ Ոսկորը 5 օր մնացել է նրա թոքի մեջ ու միայն դրանից հետո է հայտնաբերվել։
Տղամարդը, որի անունը չեն հայտնում, ուտելու ժամանակ հավի ոսկոր է կուլ տվել ու անհապաղ դիմել է հիվանդանոց, քանի որ նրան թվացել է, թե ոսկորի մի մասը կոկորդում է լռվել։ Սակայն ռենտգենյան լուսանկարները օդային անցքերում օտարածին իրերի ոչ մի նշան ցույց չեն տվել, ու տղամարդուն տուն են ուղարկել։ Սակայն 5 օր անց տղամարդը նորից վերադարձել է շտապ օգնության բաժանմունք՝ գանգատվելով շնչարգելությունից ու շնչելու ու արտաշնչելու ժամանակ տարօրինակ սուլոցանման ձայներից։ Այդ ժամանակ իրականացվել է համակարգչային տոմոգրաֆիա, որը ցույց է տվել, որ հիմնական բրոնխերից մեկում՝ շնչառական կոկորդի ճյուղերից մեկում հավի ոսկոր է մնացել։
Բժիշկները շտապ վիրահատություն են իրականացրել, ու տղամարդուն երեք օր հետո դուրս են գրել։
Հետագայում Monash Medical Centre կենտրոնի մասնագետները այդ հիվանդի պատմությունը՝ համակարգչային տոմոգրաֆիայի լուսանկարների հետ միասին հրապարակել են New England Journal of Medicine գիտական ամսագրում։






