Ամերիկացի հայտնի կինոաստղ Ջեյմս Գանդոլֆինիին հնարավոր կլիներ փրկել, եթե նա տեղեկացված լիներ սրտի կանգի հանգեցնող որոշ նախանշանների մասին:

Գանդոլֆինին մահացավ  սրտի հանկարծակի կանգից 2013-ի հուլիսին, 51 տարեկան հասակում, Հռոմում, ուր նա հանգստանում էր ընտանիքի հետ:

«Սրտի կաթվածից անախտանիշ մահը շատ հազվադեպ երեւույթ է:  Երբ դուք զրուցում եք ողջ մնացածների կամ մահացածների ընտանիքի անդամների հետ, դուք հասկանում եք, որ միշտ եղել է ինչ-որ բան, որը մատնանշել է խնդրի առկայությունը սրտի կաթվածից առաջ», - Newsmax Health-ին ասաց  Պալմ Չենի սրտանոթային հիվանդությունների կլինիկայի կանխարգելիչ եւ կլինիկական սրտաբանության  բաժանմունքի ղեկավար Չոնսի Կրենդալլը:

«Ախտանշան կարող է լինել կրծքավանդակի շրջանում նույնիկս աննշան ցավը, ուսի, պարանոցի , մեջքի ցավը եւ թույլ սրտխառնոցը: Հնարավոր է զարկերակային ճնշման կտրուկ բարձրացում: Բոլոր այս դրսեւորումները կարող են մատնանշել, որ հնարավոր է սրտի կաթված»:

«Հնարավոր է դեմքի գույնի փոփոխություն, գլխապտույտ, հեւոց, ուշագնացություններ կամ  գերհոգնածություն. բոլոր այս նշանները կարող են հուշում լինել», - ասաց բժիշկ Կրենդալլը:

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ հանկարծակի սրտային նոպայից մահվան զոհերը նախազգուշացնող ազդանշաններ են ստացել:

Հետազոտողերը հավաքել են տեղեկություններ 35-ից  65 տարեկան տղամարդկանց հիվանդությունների եւ ախտանշանների մասին, ովքեր 2002-2012 թթ ընթացքում ունեցել են սրտի կանգ:

567  տղամարդկանց 53%-ը ախտանշաններ են ունեցել միչեւ սրտի կաթվածը, իսկ    նրանցից 56%-ը՝ կրծքավանդակի ցավ, 13%-ը՝ հեւոց եւ 4%-ը՝ գլխապտույտ, ուշագնացություն եւ սրտխփոց:Ախտանշանների գրեթե  80%-ը բացահայտվել են չորս շաբաթից մինչեւ հանկարծակի սրտի կանգից մեկ ժամ առաջ ընկած ժամանակահատվածում։

Բժիշկ Կրենդալլի խոքով, այս հետազոտության գլխավոր եզրակացությունն այն է, որ յուրաքանչյուր մարդ նման ախտանշաններ ունենալու դեպքում պետք է անհապաղ դիմի բժշկի:

«Մի առհամարհեք ախտանշանները:Եթե ձեր, ձեր ամուսնու կամ ընտանիքի անդամի մոտ այսպիսի ախտանշաններ են առաջացել, անմիջապես բժշկի դիմեք», - ասաց Կրենդալլը։

Ջեյմս Գանդոլֆինիին հայտնի դարձրեց Սոպրանո մաֆիոզ կլանի ղեկավարի դերը համանուն սերիալում։