Աշխարհում 235000000 մարդ տառապում է ասթմայով, եւ այն համարվում է բավականին տարածված հիվանդություն երեխաների շրջանում: Բայց ասթմայի նոպայի ժամանակ, որը նաեւ հայտնի է որպես ասթմայի սրացում, շնչուղիները այտուցվում եւ բորբոքվում են, եւ դրանց շուրջը գտնվող մկանները սեղմվում են՝ թողնելով միայն մի փոքրիկ բացվածք շնչելու համար:

Երբեմն ասթմայի ժամանակ այտուցված շնչուղիները արտադրում են լրացուցիչ լորձ, որը միայն դժվարացնում է շնչառությունը: Մարդը կարող է խռխռալ, հազալ ու ծանրություն զգացում ունենալ կրծքավանդակում:

Ասթմայի նոպայի ժամանակ քայլ առ քայլ հետեւեք Ձեր եւ Ձեր բժշկի կողմից մշակված պլանին եւ ասեք Ձեր ծնողներին եւ ընկերներին, թե ինչ է անհրաժեշտ անել ծայրահեղ իրավիճակներում: Յուրաքանչյուր պլան մշակվում է հատուկ տվյալ հիվանդի համար եւ լիովին կախված է նրա վիճակից, տարիքից եւ հիվանդության աստիճանից:

Ուշադրություն դարձրեք նախազգուշացնող նշաններին, ինչպիսիք են ծանրություն կրծքավանդակում, ծանր շունչ, հեւոց, հազ եւ հիպերմիա:

Վերահսկեք ասթմայի նոպաները՝ խուսափելով այնպիսի հարուցիչներից, ինչպիսիք են ալերգիաները, փոշին, հիվանդությունը, ծխախոտի ծուխը, աղտոտված օդը, ֆիզիկական վարժությունները, գազերը, սթրեսը եւ եղանակային պայմանները:

Վերահսկեք Ձեր հիվանդությունը՝ ճիշտ ժամանակին ընդունելով բժշկի կողմից նշանակված դեղահաբերը: Հետեւեք բժշկի ցուցումներին շնչադիմակ կամ աէրոզոլներ օգտագործելիս, որոնք համարվում են ամենաարագ եւ անվտանգ ճանապարհը դեղորայքն անմիջապես հասցնել թոքեր, որտեղ դրանք ամենաշատն են անհրաժեշտ:  Նաեւ նշանակվում են դեղորայքներ ինչպես հաբերի, այնպես էլ փոշիների, հեղուկների, սփրեյերի կամ ներարկումների տեսքով:

Շատ կարեւոր է խուճապի չմատնվել, ընդունել դեղամիջոցը, փորձել վերահսկել հազը եւ զանգահարել շտապ օգնություն, եթե դեղերը չեն օգնում: Միշտ Ձեզ մոտ պահեք Ձեր բժշկի հեռախոսահամարը: