Հետազոտողները առաջին անգամ հայտնաբերել են, որ դեմքի լրիվ փոխպատվաստումից  մի քանի ամիս անց դիմային արյունատար անոթները փաստացիորեն վերականգնվում են: Քանի որ դեմքի ծանր վնասումներով հիվանդների թիվն աճում է, բժիշկները փորձում են ավելի ու ավելի շատ նրբություններ պարզել դեմքի լրիվ փոխպատվաստման վերաբերյալ:

Սա հարաբերականորեն նոր միջամտություն է, դեմքի ամբողջական փոխպատվաստումը հնարավոր դարձավ վերջին երկու տարիների ընթացքում: Առաջին հաջողված վիրահատությունը իրականացվել է 2011 թվականին Բոսթոնի համալսարանում:

Համաձայն հետազոտության հեղինակ բժիշկ Ֆրանկ Ռիբիցկու, դեմքի ամբողջական փոխպատվաստման  հաջողության գաղտնիքը ՝ դոնորից ստացված  համապատասխան արյունամատակարարումն է, տեղեկացնում է Fox News-ը։

Հետազոտության համար Ռիբիցկին եւ նրա գործընկերները ուսումնասիրեցին երեք հիվանդների արյունատար անոթները դեմքի փոխպատվաստումից մեկ տարի անց: Հետազոտողներն օգտագործել են Համակարգչային տոմոգրաֆիկ անգիոգրաֆիա կոչվող  վիզուալիզացիայի հատուկ տեխնիկա՝ հիվանդների  դեմքի ալոտրանսպլանտատներն ուսումնասիրելու համար:

Այս վիզուալիզացիայի շնորհիվ նրանք բացահայտեցին, որ դոնորի եւ ռեցիպիենտի հյուսվածքների արյունատար անոթները վերափոխվել (տրանսֆորմացվել) են՝ միմյանց հետ ստեղծելով նոր հաղորդակցություններ։ Այս վերափոխումը կոչվում է կոլլատերալիզացիա:

Գիտնականները նաեւ բացահայտեցին, որ նոր արյունատար անոթների մեծ մասը անցնում է գլխի միջով, կամ պտտվում է ականջների շուրջ։ Սա թույլ կտա բժիշկներին մշակել գնահատման նոր եղանակներ, պարզելու համար, թե դոնորության թեկնածուներից ով է ամենահարմարը, եւ կամ որ դեպքում կարող են լինել բարդություններ։