Ֆրեզնոյից մի խումբ բժիշկներ են ժամանելու Հայաստան՝ հերթական բարեգործական առաքելությամբ, որի ընթացքում նրանք համագործակցելու են 7 տեղական կլինիկաների հետ; Սակայն մինչև ամերիկացի բժիշկների ժամանելը՝ Հայաստան են ուղարկելու հսկայական ու թանկարժեք ծանրոց, որտեղ բժշկական սարքավորումներ են՝ գործիքներից սկսած մինչև ծննդաբերական սեղաններ, ինկուբատորներ ու այլ սարքավորումներ՝ տհաս նորածինների խնամքի համար ։
Medical Ministries International ոչ առևտրային կազմակերպությունն արդեն 20 տարի բժշկական սարքավորումներ է հավաքում ու ուղարկում դրանք այն երկրներ, որտեղ դրանք անհրաժեշտ են։ Այս տարի նման սարքավորումներ են ուղարկում Հայաստան։
Բժիշկ Ջեֆրի Թոմասն արդեն չորս անգամ այցելել է Հայաստան բարեգործական առաքելությունների շրջանակում։ Նրա խոսքով՝ այդ առաքելություններն իրոք երկրում բարելավում են բժշկությունը։
Ակնկալվում է, որ սարքավորումներ պարունակող կոնտեյները Հայաստան կժամանի սեպտեմբերի սկզբին։
Աշնանը Ֆրեզնոյից բժիշկները առաքելությամբ Հայաստան կժամանեն չորրորդ անգամ






