Ցանկացած ընտանիքում կարող են սեռական խնդիրներ լինել, սակայն դրանք չպետք է ամուստալուծության պատճառ դառնան: Այս կարծիքն է արտահայտել սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը մայիսի 15-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:
«Շատ հաճախ ընտանեկան խնդիրները առաջանում են այն պատճառով, որ ակնկալիքներն ու իրականությունը իրար չեն համապատասխանում: Մինչ ամուսնանալը նորապսակների մոտ լինում են որոշակի պատկերացումներ սեռական կյանքի մասին, որոնք գործնականում չեն արդարացվում»,- ասել է նա:
Ըստ սեքսապաթոլոգի՝ սոցիալական եւ այլ պատճառներից բացի, բաժանումների գործում վճռորոշ դեր են խաղում նաեւ հոգեբանական եւ ֆիզիկական խնդիրները: Սակայն հայերի մոտ կա իրենց խնդիրների մեջ պարփակվելու միտում, ինչի արդյունքում հարաբերությունները ընտանիքում սառում են: Շատ կարեւոր է նաեւ երեխայի գործոնը: Ապացուցված է, որ երեք եւ ավել երեխա ունեցող ընտանիքները ավելի ամուր են, եւ ամուսնալուծությունների թիվը ավելի փոքր է, քան երեխա չունեցողների դեպքում:
Սեռական աններդաշնակության պատճառ կարող է լինել գենետիկ գործոնը, հոգեբանական հակասությունները, մշակութային պատկերացումները, հիվանդագին խանդը, ֆիզիկական խնդիրները: «Ամոթ է ամուսնալուծվել ֆիզիկական խնդիրների պատճառով: Դրանք այսօր լուծելի են: Կան բազմաթիվ դեզամիջոցներ դրանք վերացնելու համար»,- հայտարարել է սեքսապաթոլոգը:
Յանա Ավչիյան






