Այսպես կոչված «նիհար գիրուկների» մոտ՝ մարդկանց, որոնք կարծես նիհար են, բայց մեծ քանակությամբ «ներքին» յուղ ունեն, տկարամտության զարգացման վտանգն ավելի բարձր է: Այս մասին նշվում է Florida Atlantic University-ի մասնագետների հետազոտությունում:

Սարկոպենիկ ճարպակալումը մկանային հյուսվածքների ատրոֆիան է՝ ընդհանուր մկանային զանգվածի նվազմամբ, որն ուղեկցվում է ավելորդ ճարպի կուտակմամբ: Մարդու քաշը, սակայն, նույնն է մնում:

Հետազոտողներն ուսումնասիրել են 353 մարդու տվյալները: Կամավորների միջին տարիքը 69 տարեկան է եղել: Գիտնականները գնահատել են նրանց մկանային զանգվածը, մարմնի զանգվածի ինդեքսը եւ օրգանիզմում ճարպի քանակությունը: Կամավորները նաեւ կոգնիտիվ ունակությունների թեստ են հանձնել:

Հետազոտությունը ցույց է տվել, որ սարկոպոնիկ ճարպակալումը մեծացնում է հիշողության, ինքնակառավարման եւ տարածությունում կողմնորոշման հետ կախված խնդիրների առաջացման վտանգը: Հավանաբար, բանն այն է, որ ճարպային կուտակումը բորբոքում է առաջացնում եւ վնասում ուղեղի արյունատար անոթները: