Շատ մարդիկ վստահորեն խոսում են կարմիր գինու օգտակարության մասին: Բայց իտալական մի նոր հետազոտություն ցույց է տվել, որ հակաօքսիդանտներով հարուստ այս խմիչքը էական ազդեցություն չունի բորբոքումների, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, քաղցկեղի կամ երկարակեցության վրա, հայտնել է Medical Daily-ին:

Հետազոտողների խումբը եկել է այս եզրակացությանը՝ ուսումնասիրելով ռեսվերատրոլի մեջ առկա հակաօքսիդանտային նյութի ազդեցությունը 65-ից բարձր 800 չափահաս մարդկանց վրա: Գիտնականները մանրակրկիտ ձեւով ուսումնասիրել են կարմիր խաղողի կճեպի, գետնանուշի, լոռամրգի, շոկոլադի եւ որոշ ասիական բույսերի արմատների մեջ առկա ռեսվերատրոլի առավելությունները: Ավելի վաղ անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ այն կարող է մեծացնել բարձր խտության լիպոպրոտեիդների (ԲԽԼ) կամ «լավ» խոլեստերինի մակարդակը եւ իջեցնել ցածր խտության լիպոպրոտեիդների (ՑԽԼ)կամ «վատ» խոլեստերինի մակարդակը: Իսկ մյուս հետազոտությունները ցույց են տվել գինու օգտագործման ու 2-րդ տիպի դիաբետի վտանգի նվազեցման մեջ առկա կապերը:

Հետազոտողները հիմնվել են Կյանտի եւ Իտալիայի գինեգործական շրջաններում ապրող տարեց մարդկանց հիվանդությունների եւ մահացությունների տվյալների վրա: Տասը տարվա ընթացքում հետազոտողները գնահատել են նրանց սննդակարգերը եւ ալկոհոլի օգտագործումը եւ կատարել մեզի անալիզ ռեսվերատրոլի մետաբոլիտների վրա տարեկան երեք անգամ: Տասը տարիների ուսումնասիրությունների ընթացքում նրանք պարզել են, որ 268 հիվանդ մահացել է: Սիրտ-անոթային հիվանդություններ չունեցող 629 հիվանդներից 174-ը տասը տարի անց տառապում էին այս հիվանդություններով: Իսկ հետազոտության սկզբում քաղցկեղ չունեցող 734 մարդկանցից 34 տառապել է քաղցկեղով ծրագրի ավարտին: Նրանք նաեւ պարզել են, որ մեզի մեջ ռեսվերատրոլի բարձր մակարդակ ունեցող մասնակիցների մեծ մասը բոլորից շատ է տառապել սիրտ-անոթային հիվանդություններով եւ քաղցկեղով: