Ջեկի Ուիկսը իր ողջ կյանքի ընթացքում գեղեցիկ կազմվածք է ունեցել։ Այդ պատճառով երբ նա հղիության ժամանակ գիրացել է 30կգ-ով, նա իր առջեւ նպատակ է դրել՝ ազատվել այդ ավելորդ քաշից։ Ջեկին իսկապես նիհարել է 10կգ-ով, բայց ինչքան էլ որ նա փորձել է, դրանից ավել չի ստացվել։ Իր ընկերուհին անգամ խորհուրդ է տվել դադարեցնել այս փորձարկումները եւ հաշտվել իր գիրության հետ։ «Պարզապես դեն նետիր քո հին հագուստները,- ասել է նա,- դու արդեն մայրիկ ես»։
Բայց Ուիկսը չի կարողացել հաշտվել այս ամենի հետ։ Նա միավորվել է իր այն ընկերուհիների հետ, ովքեր նույնպես ցանակացել են նիհարել, եւ նրանք միասին համացանցում ստեղծել են ոչ պաշտոնական մի խումբ եւ շփվել են իրար հետ էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով՝ հաղորդելով միմյանց իրենց հաջողությունների եւ սխալների մասին։ Խումբը շատ արագ ընդլայնվել է, հայտնել է Newsmax Health-ը։
Մեկ տարի անց Ուիկսը ստեղծել է մի վեբ-կայք՝ PEERtrainer.com, որը դարձել է մի մեծ ինտերնետ-համայնք, որը արդեն ունի ավելի քան 300000 ակտիվ օգտատեր։ Նրա մասին անգամ խոսել են դոկտոր Օզա շոուի ժամանակ եւ գրել The New York Times-ում, Wall Street Journal-ում եւ People ամսագրում։ Իսկ Ուիկսը այդ ընթացքում հավաքել է բազմաթիվ հաջողված պատմություններ իր նոր գրքի՝ «Խաբուսիկ դիետա. կերեք ցանկացած մթերք եւ նիհարեք ավելի արագ» համար։
Ուիկսի առաջարկած սնվելու համակարգը իր մեջ ներառում է երկու տեսակի սննդամթերքների ցուցակ՝ մթերքներ, որոնք օգնում են մարդկանց նիհարել եւ մթերքներ, որոնք խանգարում են նիհարելուն։ Մարդկանց թույլ է տրվում անսահմանափակ քանակությամբ ուտելիքներ առաջին ցուցակից, եւ ոչ այնքան շատ՝ երկրորդից։
Առաջին ցուցակի մեջ ներառված են՝ մրգեր, բանջարեղեն եւ բարձր խտության միկրոէլեմենտներ ունեցող սպիտակուց, որը հագեցվածության եւ առողջության բարելավման բանալին է, - ասել է նա: Ուտելիքներ, որոնք կարելի է ուտել անսահմանափակ քանակությամբ՝ գետնախնձոր, բրոկկոլի, բրյուսելյան կաղամբ, կաղամբ, դդում, դդմիկ, ելակ, հապալաս, գրեյպֆրուտ։ Իսկ սահմանափակ քանակությամբ պետք է օգտագործել «լավ սպիտակուց»՝ տավարի, հնդկահավի, հավի միս։
Քաշի նվազեցմանը խոչընդոտող երկրոդ ցուցակում առկա են մթերքներ, որոնցով երբեմն մենք տարվում ենք։ Բայց դրանք պետք է Ձեր սննդակարգի շատ փոքր մասնիկը լինեն։ Դրանք են՝ հաց, մակարոնեղեն , պանիր, երշիկեղեն եւ բեկոն։ Երբեմն կարելի է խմել մեկ բաժակ գինի կամ խմորեղեն փորձել, բայց կանոնավոր վարժությունները նույնպես պտք է կատարել։
PEERtrainer.com-ի երաշխավորած սննդակարգը՝
• Օգտագործեք շատ բանջարեղեն։ «Բանջարեղենը նիհարելու ամենալավ միջոցն է, որովհետեւ նրանում առկա են քիչ կալորիա պարունակող հազարավոր օգտակար նյութեր, եւ նրանք տալիս են հագեցման զգացում»։
• Սնվեք օրական երեք անգամ եւ խուսափեք լրացուցիչ ուտելուց։ Մի մոռացեք նախաճաշել։ «Մենք բոլորս հավելյալ սնվելու սովորություն ունենք, եւ մասնագետները խորհուրդ են տալիս սնվել հաճախ, բայց փոքր չափաբաժիններով։ Հնարավոր է, որ այն օգնում է որոշ մարդկանց, հատկապես մարզիկներին, բայց հիմնականում այսպես կարելի է նիհարել,- ասել է Ուիկսը։ Կարելի է կրճատել հավելյալ սնունդը՝ աստիճանաբար ավելացնելով նրանց միջեւ ընկած ժամանակահատվածը»։
•Քնելուց 2-3 ժամ առաջ մի սնվեք.
• Մի չարաշահեք մարզումները։ « Ցավը իրականում հավասարվում էքաշի ավելացմանը, որովհետեւ երբ Դուք շատ եք մարզվում, Ձեր օրգանիզմը չափից շատ կորտիզոլ (սթրեսի հորմոն) է արտադրում, եւ այն հանգեցնում է հավելյալ ուտելուն, ինչպես նաեւ որովայնի հատվածում ճարպի կուտակմանը»։
• Եթե Դուք խախտել եք Ձեր ռեժիմը, մի հանձնվեք, միեւնույնն է, պետք է առաջ շարժվել։






