Դետոքս դիետաները համարվում են մոդայի վերջին ճիչը։ Նրանք կատարվում են օրգանիզմին ըմպելիքներով թարմացման եւ ինտենսիվ պահք պահելու միջոցով։  Բայց ինչպես հասկանալ, թե ո՞ր դետոքս դիետաներն են անվնաս եւ առողջարար։

Հայտնի մոդել, ով հետագայում դարձել է սննդակարգի մասնագետ, ասել է, որ  իր նոր հնգօրյա դետոքս դիետան գտնվում է ծայրահեղ դիետաների եւ առողջ սննդակարգի միջեւ՝ միեւնույն ժամանակ մաքրելով օրգանիզմը։

«Ես իմ սննդակագը այնպես կազմեցի, որ սովի զգացում չլինի։  Դիետան հիմնվում է սպիտակուցների, ածխաջրերի եւ ճարպերի օգտագործման վրա, այսինքն՝ այն ամենը, ինչը անհրաժեշտ է մարդուն չսովածանալու համար»,- ասել է «Հնգօրյա դետոքս» գրքի հեղինակ Նիքի Շարփը FoxNews.com-ին տված իր հարցազրույցում։

Դետոքս Շարփը թույլ է տալիս օրական ուտել երեք անգամ եւ երկու անգամ հավելյալ սնվել եւ առաջարկում է  սննդարար բուսական 17 ճաշատեսակներ։

Դետոքս դիետաները սովորաբար շատ դժվար է պահել. դրանք լի են բազմաթիվ կանոններով եւ բացառություններով։ Շարփի դիետայում կան ընդամենը մի քանի կանոններ։

- Խմել 2-3 լիտր ջուր ամեն օր, ընդ որում կիտրոնով մեկ բաժակ ջուրը պետք է խմել արթնանալուց անմիջապես հետո։

-Խմել 3-4 բաժակ կանաչ կամ անանուխի թեյ ամեն օր

-Խուսափել շաքարից եւ բոլոր տեսակի քաղցրեցուցիչներից

Թեպետ Շարփի դիետան բուսական է, սպիտակուցի Ձեր օրական պահանջը կազմում է 50գ., քանի որ այն կազմված է այնպիսի մթերքներից, ինչպիսիք են լոբին, տոֆուն, ոսպը, սագաթաթը (лебеда):

Շարփի նախաճաշին նախընտրելի ուտեստներից է սագաթաթով ձվածեղը։

Բաղադրությունը՝

  1 ձու

  1 մի բաժակ սպանախ

  1 ճաշի գդալ դդմի սերմ

  ¼ բաժակ եփած սագաթաթ

 Մի փոքր ռեհան

Մի փոքր համեմ

  ½ թեյի գդալ սեւ պղպեղ

  ½ թեյի գդալ կայենյան պղպեղ

  ½ թեյի գդալ քրքում

Կաթսայի մեջ տաքացնել 1 ճաշի գդալ կոկոսի յուղ։ Քրքումով եւ պղպեղով ձվածեղը այնպես պատրաստել, որ թեթեւակի կարմրի։ Վերջին պահին ավելացրեք սպանախը, այս ամենը եռալու համար կպահանջվի ընդամենը մեկ րոպե, այնուհետեւ եփում եք սագաթաթը եւ դդմի սերմերը։

Ի տարբերություն այլ դետոքս դիետաների՝ Շարփի սննդակարգը չի սահմանափակում այս կամ այն ուտելիքների օգտագործումը, բայց այն կոչ է անում զերծ մնալ հետեւյալ մթերքներից։

- Կենդանական ծագում ունեցող մթերքներ եւ կաթնամթերք

-   Ալկոհոլ

  - կոֆեինով հարուստ մթերքներ

  - փաթեթավորված մթերքներ

  - Սպիտակուցային փոշիներ

Շարփի հնգօրյա դիետան կազմվել է պրոֆեսիոնալ դիետոլոգ Հելեն Փադնիսի կողմից։ Բայց ցանկացած դետոքս դիետա սկսելուց առաջ, անպայման խորհրդակցեք Ձեր բժշկի հետ։