Յուրաքանչյուր փռշտոցի, քթահոսության, յուրաքանչյուր հազի ու սպազմի համար բացատրություն կա: Իմացեք, թե ինչու՞ է ձեր մարմինն իրեն այդպես պահում, ինչպես նաեւ առողջացման արագ մեթոդները:
Ախտանիշ.Փռշտոց
Ինչ է այն նշանակում.ձեր մարմինը հեռացնում է բակտերիաները եւ այլ մասնիկներ հանկարծակի եւ չղեկավարվող օդի արագ հոսքով: Մի՛ զսպեք փռշտոցը, քանի որ ձեր մարմինն ուզում է հեռացնել գրգռիչին:
Երբ պետք է անհանգստանալ.Գրեթե երբեք, բայց եթե ձեր փռշտոցը խանգարում է ապրել եւ պահպանվում է մնացած բոլոր ախտանիշների վերացումից հետո, խոսեք ձեր բժշկի հետ, քանի որ հնարավոր է դա ալերգիայի դրսեւորում լինի:
Ավանդական միջոցներ.հակավիրուսային անձեռոցիկների օգտագործումը օգնում է վիրուսի տարածման կանխարգելմանը: Չունե՞ք անձեռոցիկ, ապա փռշտացեք ձեռքի վերին հատվածի վրա , այլ ոչ՝ ձեռքերի մեջ:
Առանց դեղատոմսի միջոցներ՝ հակահիստամինային միջոցները (հանգստացնող տարբերակները) կկարողանան օգնել նվազեցնել փռշտալու ռեֆլեքսը: Միչդեռ մասնագետների մեծամասնությունը ձեզ խորհուրդ կտան չբուժել այդ բավականին անվնաս ախտանիշը:
Ախտանիշներ՝ բարձր ջերմություն եւ դողերոցք
Ի՞նչ է դա նշանակում՝ դողերոցքը մարմնի ունակությունն է ջերմություն արտադրել, մրսելու ժամանակ: Դողերոցքը սովորաբար նախորդում է տենդին, ինչի միջոցով մարմինը պաշտպանում է իրեն՝ բարձրացնելով ջերմությունը՝ վիրուսին սպանելու համար:
Երբ պետք է անհագնստանալ՝ բժիշկ կանչեք, եթե ջերմությունը բարձրացել է 102 0 ըստ Ֆարենհեյթի (38,9 0 ըստ Ցելսիուսի), եթե տենդը չի իջնում 72 ժամ, եթե առկա է դժվարաշնչություն եւ գլխապտույտ:
Ավանդական միջոցներ՝ Որպեսզի օրգանիզմը չջրազրկվի, խմեք ձեր սիրելի ըմպելիքները: Տրորեք մարմինը գոլ ջրով եւ սպունգով:
Առաց դեղատոմսի միջոցներ՝ Պարացետամոլը (Թայլենոլ), Իբուպրոֆենը (Ադվիլ), Մոտրինը, կամ Նապրոկսենը (Aleve) կարող են իջեցնել ջերմությունը եւ ձեր ինքնազգացողությունը կլավանա:
Ախտանիշ՝ ցավում է կոկորդը
Ի՞նչ է դա նշանակում՝ Լորձը հոսում է կոկորդի հետին հատվածով՝ առաջացնելով գրգռում ու այրոց:
Երբ պետք է անհանգստանալ՝ եթե ձեզ դժվար է շնչել եւ կուլ տալ, զանգեք բժշկին՝ հնարավոր է ձեր մոտ առկա է բակտերիալ վարակ:
Ավանդական միջոցներ՝ Ողողե՛ք կոկորդը աղի գոլ ջրով: Հանգստացրեք կոկորդի քերոցի զգացումը հեղուկների միջոցով, օրինակ՝ առանց կոֆեինի թեյ կամ արգանակ, իսկ ուժեղ արտահայտված այրոցի դեպքում՝ սառեցրեք փոքրիկ սառույցի կտորի միջոցով:
Առանց դեղատոմսի միջոցներ՝ Պարացետամոլը կամ Իբուպրոֆենը կարող են նվազեցնել այրոցը:
Ախտանիշ՝ հարբուխ
Ի՞նչ է դա նշանակում՝ ձեր օրգանիզմը մեծ քանակությամբ լորձ է արտադրում՝ վիրուսներին եւ մրսածությունը դուրս բերելու համար:
Երբ պետք է անհանգստանալ՝ եթե ձեր վիճակը չի լավանում մեկ շաբաթից, ապա հնարավոր է ձեր մոտ բակտերիալ սինուսիտ է, որը բուժվում է հակաբիոտիկներով:
Ժողովրդական միջոցներ՝ շատ հեղուկ խմեք, որպեսի լորձը ավելի նոսր դառնա: Հավով ապուրը կարող է նվազեցնել այրոցը: Անձեռոցիկով մաքրեք քիթը ոչ ուժեղ, քանի որ օդի ուժեղ արտամղումը կարող է բերել խոռոչային խնդիրների առաջացման:
Առանց դեղատոմսի միջոցներ՝ Քթային անցուղիների համար աղային սպրեյներ օգտագործեք հակականգային կամ հակահիստամինային միջոցներ ընդունեք (Drixoral կամ Benadryl)։
Ախտանիշ՝Քթային անցուղիների անանցանելիություն
Ի՞նչ է դա նշանակում՝ լորձը երկար է մնացել քթային խոռոչներում եւ կարող է խցանել քթային անցուղիները, քանի որ վերջիններս չեն դրենավորվում ինչպես հարկն է:
Երբ պետք է անհանգստանալ՝ եթե ձեր ջերմաստիճանը բարձր է 102 0 ըստ Ֆարենհեյթի, հնարավոր է ձեր մոտ բակտերիալ վարակ է, որը բուժվում է հակաբիոտիկներով:
Ավանդական միջոցներ՝ Խոնավացրեք քթային անցուղիները խոնավացնող միջոցներով կամ սովորական ջրով ինհալյացիաներ արեք:
Առանց դեղատոմսի միջոցներ՝ հակականգային սփրեյ ( Dristan или Afrin) կարող են թեթեւացնել կանգը եւ այտուցը, հաղորդում է Fox News-ը:
Ախտանիշ՝ հազը
Ինչ է դա նշանակում. Հազը, կոկորդը մաքրող ռեֆլեքս է, երբ լորձի գերքանակությունը կամ այլ գրգռիչներ բորբոքել են շնչառական ուղիների նյարդային վերջավորությունները:
Երբ պետք է անհանգստանալ: Եթե ձեզ դժվար է շնչել, ձեր մոտ դիտվում է արյունախխում կամ գունատ լորձով խորխ, հնարավոր է ձեր մոտ բրոնխիտ է, սինուսիտ կամ թոքաբորբ:
Ավանդական միջոցներ. Մի խմեք հազի դեմ միջոցներ. Ապացուցված է, որ դա անարդյունավետ է: Դրա փոխարեն հանգստացրեք գրգռված կոկորդը ցանկացած::: կամ գոլ ըմպելիքներ խմեք:
Առանց դեղատոմսի միջոցներ. Պսեվդոէֆեդրինով դեղորայքը օգնում է, բայց կարող է քնկոտություն առաջացնել: Ֆենիլէֆրինով տարբերակները ոչ այդքան էֆեկտիվ են: նապրոքսենը կարող է նվազեցնել կոկորդի այրոցը:
Ախտանիշ՝ այտուցված գեղձեր
Ին՞չ է դա նշանակում. Ձեր լիմֆատիկ հանգույցները արտադրում են վարակի դեմ պայքարի համար բջիջների մի ամբողջ բանակ:
Երբ պետք է անհագստանալ. Եթե ձեր լիմֆատիկ հանգույցները շարունակում են մեծանալ գրիպի եւ հարբուխի նշանների անցնելուց հետո, ապա դա կարող է լինել ավելի լուրջ հիվանդություն, օրինակ ՝ լիմֆոմա (հազվադեպ դեպքերում):
Ավանդական միջոցներ. Քիչ բան է հնարավոր անել գեղձերը փոքրացնելու համար: իրենք ինքնուրույն կվերադառնան իրենց բնականոն չափերի մի քանի շաբաթից:
Առանց դեղատոմսի միջոցներ. Հնարավոր է , որ հարբուխի հետ կապված այլ ախտանիշներ ձեզ ավելի շատ անհանգստացնեն, իսկ Պարացետամոլը եւ Իբուպրոֆենը կանցկացնեն այտուցված գեղձերի հետեւանքով առաջացած դիսկոմֆորտը:
Ախտանիշ՝ ցավ մարմնում
Ինչ է դա նշանակում. Հաճախ գրիպի ժամանակ ցավը ամբողջ մարմնում այն բանի նշան է, որ ձեր մարմինը քիմիական նյութեր է ձերբազատում, որոնք օգնում են լեյկոցիտներին հաղթել վարակը:
Երբ պետք է անհագստանալ. Եթե միայն այդ ցավերը ձեղ անաշխատունակ են դարձնում, ինչը հազվադեպ է լինում գրիպի դեպքում:
Ավանդական միջոցներ. Շատ հանգստանալ, տաք լոգանքներ ընդունել, մկանները հանգստացնելու համար կարելի է նաեւ փոքրիկ ջեռակներ օգտագերծել:
Առանց դեղատոմսի միջոցներ. Պարացետամոլը կամ Իբուպրոֆենը կնվազեցնեն ցավը:






